Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը


Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ

Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքի նախագիծը Հայաստանի խորհրդարանում դեռ շատ ջուր է քաշելու, իսկ գործող իշխանություններն անցել են փնթի մանիպուլյացիաների դաշտ՝ փորձելով հանրությանն ապակողմնորոշել։ Նշենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժներ սահմանող օրինագծեր գոյություն ունեն Ֆրանսիայում, Շվեյցարիայում, մի քանի այլ երկրներում։

Շվեյցարիայում, օրինակ, 2007 թվականի մարտին դատարանը տխրահռչակ թուրք գործիչ Դողու Փերինչեկին մեղավոր էր ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման հայտարարությունների հարցում և դատապարտել 90 օրվա պայմանական ազատազրկման, 3000 շվեյցարական ֆրանկի չափով տուգանքի։ Արդեն 2008 թ․-ին էլ շվեյցարական Վինտերտուր շրջանի դատարանը երեք թուրքերի դատապարտել էր տուգանքի Հայոց ցեղասպանության ժխտման համար։

2012 թվականի հունվարին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ ընդունվել էր Ֆրանսիայում։ Օրենքն արգելում է ցեղասպանության գործողությունների խրախուսումը, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության պաշտոնապես և ի լուր հանրության մերժումն ու ժխտումը։ Օրինազանցներին մինչև 45000 եվրո տուգանք կամ 1 տարվա ազատազրկման կարող են դատապարտել։

Հայաստանում 2021 թվականի մայիսին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործությունների ժխտման համար։ ՀՀ օրենսդրությունը, սակայն, չի մասնավորեցնում կոնկրետ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար։ «Սա մի կողմից ազգային հիշողության, արժանապատվության և ինքնության խնդիր է, մյուս կողմից՝ մարտահրավեր Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների կողմից։ Յուրաքանչյուր ոք պետք է իր ընտրությունը կատարի»,- ասել էր պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իսկ դրանից հետո իրենց ընտրությունը կատարած ՔՊ-ականները ծեծկռտուք էին սկսել խորհրդարանում։ Գործող իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, թե իբր Հայաստանում գործում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Քրիստինե Վարդանյանը նշել էր, թե գործող օրենքը պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, երբ Ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ «Այսինքն, եթե որևէ մեկը պարզապես հերքում է Հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունն առանց վերոնշյալ հրահրման նպատակի, պատժի չի ենթարկվում»,- պարզաբանել էր պատգամավորը, ի ցույց դնելով գործող իշխանությունների մանիպուլյացիաները։ ՀՀ իշխանություններն, այդուհանդերձ, որևէ ցանկություն չունեն ընդունել այդ օրենքը, ընդհակառակը, փորձում են իրենց քարոզչամեքենայի միջոցով հարվածել ընդդիմությանը։

Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը վերջերս նշել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացներում գործող իշխանությունների վարած քաղաքականությունը կարելի է բնորոշել 2 բառով՝ «խայտառակ» և «դավաճանական»։ Ըստ Դեմոյանի՝ գործող իշխանությունների հայտարարություններն անմեղ չեն, հաշվարկված են և հիմնական նպատակն է հարաբերականացնել Ցեղասպանության՝ որպես ծանրագույն հանցագործության հետևանքները, հաճոյանալ թուրքական կողմին, ազդակներ ուղարկել, որ հայկական կողմը պատրաստ է զիջել նաև այս, որևէ քննարկման ծիրից ներս չգտնվող հարցում։ Դեմոյանը հիշեցրել էր, որ նախորդ տարի Ցեղասպանության կանխարգելման հերթական ֆորումը կազմակերպվեց, որը Հայաստանում երկու տարին մեկ է անցկացվում, ո՛չ ծրագրում և ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների որևէ ելույթում անդրադարձ չկար Հայոց ցեղասպանության հարցին։ «Սա լավագույն ցուցիչն է, որ ՀՀ իշխանությունները որդեգրել են Հայոց ցեղասպանության միջազգային ոչ թե ճանաչման, այլ պատմական նույն փաստի ժխտման քաղաքականություն, որն, ի դեպ, քրեորեն պատժելի է հայաստանյան օրենքներով»,- ասում է Դեմոյանը։

Բոլոր այս փաստերը վկայում են, որ ի դեմս Հայաստանի գործող իշխանությունների գործ ունենք վտանգավոր մի խմբակի հետ, որի նպատակը Հայոց ցեղասպանության ժխտումը և ուրացումն է։

Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները
Ամենադիտված