Թուրքիայում Ադրբեջանի օդուժի հետ համատեղ զինավարժանքներ են սկսվել
ՄիջազգայինԹուրքիայի Քոնյա նահանգում այսօրվանից Ադրբեջանի և թուրքական օդուժերի TURAZ Şahini-2016 (Բազե-2016) կոչված համատեղ զինավարժանքներ են սկսվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը՝ նշելով, որ վարժանքները կշարունակվեն մինչև մարտի 25-ը:
Զինավարժանքներն անցկացվում են Anadolu Kartali օդային տարածությունում և հանդիսանում են Ադրբեջանից դուրս առաջին վարժանքները, որոնց մասնակցում են ադրբեջանական օդաչուները:
Զինավարժանքներում մասնակցում են MIG-29, F-16 կործանիչներ, SU-25 ինքնաթիռներ, MI-17 ուղղաթիռներ, Տերմինատոր: Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ներկայացվելու են 6 ինքնաթիռով:
Թուրքիայի և Ադրբեջանի օդուժերի համատեղ զինավարժանքներ անցկացվել էին նաև անցյալ տարի: