Մարդատար Boeing-767-ը վթարային վայրէջք է կատարել Հյուսթոնում
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների United Airlines ավիաընկերության Boeing-767 մարդատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Հյուսթոնում այն պատճառով, որ թռչուններ են ընկել շարժիչի մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC հեռուստաընկերությանը:
Վերջինիս տվյալներով՝ թռչուններն ինքնաթիռի շարժիչի մեջ են ընկել վերթիռի ժամանակ, ինչի պատճառով Մյունխեն մեկնող հանրանավը վերադարձել է արտաթիռի օդանավակայան և հաջող վայրէջք կատարել:
Boeing-767-ում եղել է 184 ուղևոր, նրանցից ոչ ոք չի տուժել: Միջադեպի հանգամանքները պարզվում են, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: