Քրիշտիանու Ռոնալդուն հետաքրքրված է Քենդալ Ջեններով. ԶԼՄ-ներ
Life1in.am-ը գրում է .
Արևմտյան ԶԼՄ-ները վստահ են, որ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն ինչ-որ ռոմանտիկ պլաններ ունի՝ կապված 20-ամյա մոդել Քենդալ Ջենների հետ:
Նման եզրակացություն է արվել այն բանից հետո, երբ Ռոնալդուն Քենդալին հրավիրել է այցելել իր ֆուտբոլային առաջնություններից մեկին:
Նշվում է, որ Քենդալն ու Քրիշտիանուն հանդիպել են Փարիզի Նորաձևության շաբաթվա ժամանակ, և ֆուտբոլիստը մոդելին հրավիրել է ներկա գտնվել իր առաջնություններից մեկին, քանի դեռ ինքը Եվրոպայում է:
«Նա հետաքրքրված է նրանով: Նա ցանկանում է նրան ռոմանտիկ ընթրիքի հրավիրել, քանի որ հետագայում ցանկանում է փորձել նրա հետ հարաբերություններ կառուցել»,- ասել է աղբյուրը: