Արագածոտնում վրացական համարանիշերով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում վրացական համարանիշերով «Scania» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է:
Հետևեք մեզ՝ այստեղ