Ֆուտզալի Եվրո-2026․ Հայաստան-Չեխիա՝ 5-4 Կոտայքում բախվել են «Kia»-ն ու 2 «Mercedes» Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան ԱՄՆ-ն իրեն չի դրսևորում որպես դաշնակից՝ խոսելով Գրենլանդիայի և Աֆղանստանի մասին․ Ֆրանսիայի ՊՆ Ռուսաստանը կորոշի, թե ինչպես օգտագործել իր 1 միլիարդ դոլարի ակտիվները, եթե դրանք ապասառեցվեն. Օրեշկին Տղամարդը կտրել է ոտքի թաթի մի մասը՝ բժշկական համալսարան ընդունվելու համար «Անքորիջի բանաձևը» կարագացնի ուկրաինական կարգավորումը․ Պեսկով Իսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է հայուհի. հայտնի է ինքությունը Արման Ծառուկյանն անդրադարձել է Փեդի Փիմբլեթի պարտությանը


Փաշինյանի կեղծ օպտիմիզմն ընդդեմ դառը իրականության

Վերլուծություն

168.am-ը գրում է․

Օրերս Ազգային ժողովում կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2024թ. կատարողականի քննարկումը դարձավ հերթական օրինակ, թե ինչպես է իշխանությունը խուսափում օբյեկտիվ գնահատականից՝ գերադասելով հպարտանալ զուտ թվերով, որոնք հաճախ դուրս են իրական համատեքստից։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ կատարողականի զեկույցը պետք է անդրադառնար բացառապես նախորդ տարվա՝ 2024-ի ձեռքբերումներին ու խնդիրներին։

Բայց, հաշվի առնելով գործող իշխանության «նախասիրությունները», սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը դուրս կգա տրամաբանության սահմաններից։ Այս անգամ էլ նա չզարմացրեց. 2021-2026թթ. կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականը մի կողմ դրած՝ ներկայացվեց 2018-ի իշխանափոխությունից ի վեր անցած 7 տարվա տվյալները։ Ավելին, շատ դեպքերում համեմատություն արվեց նախորդ իշխանության տարիների հետ, և այդ ամենը մատուցվեց «հեղափոխական» հռետորաբանությամբ գերհագեցած։ Սակայն դա էլ չօգնեց քողարկել այն, որ Փաշինյանի ողջ ելույթը ընդհանուր շատ քիչ աղերս ունի իրականության հետ։ Այո’, Փաշինյանը, ով ժամանակին մշտապես մեղադրում էր նախկին իշխանություններին իրականությունից կտրված լինելու մեջ, այժմ ինքն է կիլոմետրերով հեռացել դրանից։

Ինչո՞ւ էր Փաշինյանը որոշել ԱԺ ամբիոնից ամփոփել իր կառավարման ողջ ժամանակահատվածը։ Մանկամտություն կլինի մտածել, թե վերջինս գիտակցել է, որ իրականում ձախողել է բոլոր ոլորտներում և այսպես ավետում է իր մոտալուտ հրաժարականի մասին։ Սիրելի’ ընթերցող, սխալ չկարդացիր՝ հենց ավետում է, որովհետև սպիտակ թղթի վրա տպված հրաժարականի տեքստի ներքևում կապույտ գրիչով դրված իր ստորագրությունն իրական փրկություն կլիներ մեր երկրի ապագայի համար։

Ավաղ, Փաշինյանն արդեն մի քանի ամիս է ինչ քողարկված նախընտրական քարոզարշավ է անցկացնում՝ հանդիպում թիրախային խմբերի հետ, այցելում մարզեր ու այնտեղ «կրթվելու» արշավներ անցկացնում։ Այդ քարոզարշավի խճանկարի մի էլեմենտն էլ վերոհիշյալ ելույթն էր, որով նա փորձում էր ապացուցել, որ իրենք անկախ Հայաստանի ամբողջ պատմության մեջ ամենաարդյունավետ, ավելին՝ միակ գերարդյունավետ կառավարությունն են։ Իսկ միայն 2024 թվականի մասին խոսելու դեպքում նա ստիպված կլիներ խոստովանել, որ տնտեսական աճի տեմպը զգալիորեն նվազել է, արդյունաբերության ոլորտում առանց ոսկու վերամշակման «փուչիկի» (այդ «փուչիկն» արդեն «պայթել է») նույնպես զգալի անկում է արձանագրվել։ Ավելին, վերջին ամիսներին թե՛ ամբողջ արդյունաբերության ակտիվության և թե՛ արտահանման ու ներմուծման ծավալների գծով շարունակաբար չափազանց կտրուկ անկում է արձանագրվում։ Մասնավորապես, 2025թ. փետրվարին 2024-ի փետրվարի համեմատ արդյունաբերությունը նվազել է 26.6%-ով, արտահանումը՝ 67.7%-ով, ներմուծումը՝ 55.2%-ով։

Իսկ ի՞նչն է Փաշինյանի կառավարության արդյունավետության հիմքը։ Փաշինյանը մեկը մյուսի հետևից աճի ցուցանիշներ էր թվարկում՝ փորձելով հավաստիացնել, թե 2018-ի իրենց կողմից իրականացված «հեղափոխությունը», իսկ մեր դիտարկմամբ` իշխանազավթումը, կարողացել են մոնետիզացնել։ «Հետհեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 42 միլիարդ դոլար»,- ասում է նա՝ փորձելով հանրությանը համոզել, թե թալանն են հետ բերում, բայց դե եկեք անկեղծ լինենք՝ նախքան ինչ-որ բանով հպարտանալը պետք է հասկանալ՝ արդյոք դու դրանում որևէ դերակատարում ունեցել ես, թե՞ ոչ։

Այսպես կոչված թալանը հետ բերելու արդյունքներին անդրադառնալն ուղղակի անիմաստ է, որովհետև արդյունք չկա։ Իսկ Փաշինյանի ասած «հատիկ առ հատիկ» բերածները եթե գումարես իրար, մեկ է չի հասնելու այն վատնումներին, որոնք պետական մակարդակով իրականացրել է ՔՊ-ական իշխանությունը։ ԱՆԻՖ-ը, կառավարական առանձնատների սպասարկումը, ծառայողական մեքենաները՝ վառ օրինակ։

Փաշինյանն ասում է. «Ուշադրություն դարձրեք, 2018-2024 թվականներին Հայաստանի տնտեսությունն աճել է, իրական աճի մասին է խոսքը, 43.5%-ով»: Փաշինյանը սակայն միտումնավոր մոռանում է նշել, որ ՀՆԱ-ի այդ աճի հիմնական մասը՝ 29.1%-ը, տեղի է ունեցել վերջին 3 տարիներին՝ 2022-2024 թվականներին, ու դրանում ո’չ ինքն անձամբ, ո’չ իր կառավարության ու խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված որոշումները գրեթե մասնակցություն ու ազդեցություն չեն ունեցել։ «Հեղափոխության» առաջին 4 տարիների համեմատ հաջորդ 3 տարիների գումարային աճն ավելի քան 2.6 անգամ բարձր է եղել։ Դրա հիմնական շարժիչը եղել են ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ծագած արտածին գործոնները։ Դժվար թե Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ռազմական կոնֆլիկտը Փաշինյանի ստրատեգիկ լուծումը լիներ՝ Հայաստանի տնտեսությունը տեղից շարժելու համար։

Փոխարենը Փաշինյանը լռեց այն մասին, որ 2018-ին նախորդած 7 տարիների ընթացքում ևս ՀՆԱ-ն զգալի աճ է ունեցել՝ 33.5%-ով։ Ընդ որում, քանի որ այդ տարիների աճն ապահովվել է առանց արտածին գործոնների «օգնության», այն շատ ավելի կայուն ու արժեքավոր է, քան վերջին տարիների թվացյալ «բարձր» ցուցանիշները, որոնք ժամանակավոր բնույթ կրելով նվազում ու նվազում են։

Փաշինյանի մանիպուլյատիվ տաղանդը որպես ուղենիշ են որդեգրել իր բոլոր թիմակիցները։ Մասնավորապես, կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2024թ. կատարողականի մասին ելույթ ունեցավ նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ով իր ելությում մատնանշեց 2018-2024թթ.-ի ընթացքում ՀՆԱ-ի 70%-ով անվանական աճի մասին։ Այդ կապակցությամբ, պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր հարցում իրավացիորեն նկատեց, որ տվյալ դեպքում ավելի կարևոր է խոսել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի մասին, ընդ որում տրամաբանական կլինի 2024-ի ցուցանիշը նախորդ տարվա՝ 2023-ի հետ համեմատելը։ Այդ մասին խոսելը գործող իշխանությանը, բնականաբար, ձեռնտու չէ, քանի որ 2024թ.-ին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 0.45 տոկոսային կետով և կազմել է 23.6%: Ըստ կառավարության ծրագրի տնտեսական թիրախների՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 5 տարվա ընթացքում պետք է բարելավվի առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026-ին հասնելով 25.0%-ի։

Այնինչ, հարկեր/ՀՆԱ-ի բարելավումը 2021-2024թթ. կազմել է ընդամենը 1.0 տոկոսային կետ (հասնելով 23.6%-ի), և դժվար է պատկերացնել, թե ինչպես է այն մինչև ծրագրի ավարտը մնացած կարճ ժամանակահատվածում հասնելու 25%-ի։

Ի դեպ, նախկինացավով տառապող Փաշինյանին պարզապես ձեռնտու չէր խոսել նաև, որ այսօր ինքը տնտեսության աճի մասին հնարավորություն ունի խոսել միմիայն ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ, ով տարիներ առաջ ճիշտ որոշում էր կայացրել՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ։ Հիշեցնենք՝ 2015թ.-ից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ այդ ժամանակ ընդդիմադիր Փաշինյանն ու իր սատելիտները դաշտ են նետում նախագահի կողմից «մի գիշերվա ընթացքում կայացված որոշման» կեղծ թեզը, 3 տարի անց նույն այդ մարդիկ գեներացնում են շարժում ու դուրս գալիս «Սերժին մերժելուն», ու հիմա՝ իրենց կառավարման 7 տարիների համայնապատկերում Փաշինյանն ինչպե՞ս կխոստովանի, որ Հայաստանի տնտեսությունն ի սպառ չի քանդվել Սերժ Սարգսյանի հեռատես որոշման շնորհիվ։ Վստահաբար, այս միտքն իրեն ոչ մի օր հանգիստ չի տալիս։

Փաստացի, ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ էապես բարելավվել է ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը. 2024թ. այն կազմել է մոտ 30.2 միլիարդ դոլար՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը նախորդող տարվա՝ 2014-ի ցուցանիշին գերազանցելով ավելի քան 5 անգամ։ Այս մասին Փաշինյանը, բնականաբար, պետք է լռեր։

Փաշինյանը, իհարկե, փորձում է ստվերել նախորդ իշխանության հաջողությունը՝ առաջ բերելով ԵՄ-ին անդամակցելու օրակարգը։ Սեփական ինքնակենսագրականում գոնե մեկ նշանակալի հաջողություն արձանագրելու մոլուցքը կուրացնում է՝ տեղ չթողնելով սթափ դատողությանը. Փաշինյանի արևմտամետ քաղաքականությունը ոչ թե նոր հավելյալ հնարավորություններ է ստեղծելու, այլ միայն վերացնելու է արդեն իսկ առկա ու արդյունավետ աշխատող համակարգը, ինչից տուժելու են երկրի տնտեսությունն ու ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը։

Իրական խնդիրները քողարկելու մոլուցքի մյուս դրսևորումն էլ այն էր, որ հերիք չէ առանց իր ներազդեցության բարենպաստ պայմաններ էին ստեղծվել, հիմա էլ թարսի պես դրանց ազդեցությունը նվազում է, ինչին Փաշինյանը կրկին չի կարող որևէ կերպ հակազդել։ Նա «մոռացավ» հիշատակել, որ տնտեսական աճի 2022-ից արձանագրվող բարձր տեմպերը գնալով նվազում են։ Հիմնական պատճառն, ինչպես արդեն նշել ենք, այն է, որ գնալով չեզոքանում են վերոհիշյալ արտածին գործոնները։ Մեկ այլ՝ բավական էական պատճառը տնտեսության այսպես կոչված «դեֆորմացիան» է։

Բանն այն է, որ նշված 3 տարիներին վերոհիշյալ արտածին գործոնների հաշվին տնտեսական աճի «լոկոմոտիվներ» են հանդիսացել ծառայությունների, առևտրի և արդյունաբերության (հիմնականում միայն «հիմնական մետաղների արտադրության» ենթաճյուղը, որում ներառվում էր ռուսական ոսկու վերամշակումը) ոլորտները։ Երկար ժամանակ այս ոլորտներում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը նպաստել է, որ դրանք ռեսուրսներ «փախցնեն» այլ ոլորտներից՝ այսինքն աճել է դրանց տնտեսական պոտենցիալը և, փոխարենը, նվազել մյուս ոլորտներինը։ Վերոհիշյալ արտածին գործոնների թուլացման (որոշների դեպքում՝ գրեթե չեզոքացման) պարագայում այս «լոկոմոտիվ» ճյուղերն այլևս նախկինի չափ ավելացված արժեք չեն կարողանում «գեներացնել», իսկ մնացած ճյուղերի դեպքում՝ ավելացված արժեք «գեներացնելու կարողությունը» էապես ընկել է։

Փոխանակ մտահոգվելու, որ վերոնշյալ «դեֆորմացիայի» արդյունքում տնտեսության «արտահանելի» ճյուղերի (մասնավորապես՝ արդյունաբերության և գյուղատնտեսության) տեսակարար կշիռը նվազել է, իսկ «ոչ արտահանելիներինը (մասնավորապես՝ ծառայություններ, առևտուր և շինարարություն)՝ աճել, Փաշինյանը հպարտությամբ նշում է շինարարության ոլորտի բարձր աճի մասին։

Փաստ է, որ Փաշինյանին ոչ մի կերպ չի հաջողվում ինքնուրույն ակտիվացնել գյուղատնտեսության կամ արդյունաբերության ոլորտները։ Արդյունաբերությունը ոսկու վերաարտահանման շնորհիվ առաջացած «հրաշքի» չեզոքացումից հետո ամիսներ շարունակ կտրուկ անկում է ապրում։ Այսպես՝ հունվար-փետրվար ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվությունն արդյունաբերության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չափազանց կտրուկ՝ 19.4%-ով նվազել է։ Գյուղատնտեսությունը ՔՊ-ի իշխանության 7 տարիների ընթացքում նվազել է 7.3%-ով։

Ասել է թե՝ Փաշինյանն ու իր կառավարությունը ձախողել են երկրի տնտեսական երկարաժամկետ կայունության հիմքեր ստեղծելը։ Ի՞նչ անի նա այս դեպքում։ Ճիշտ է՝ խոսի պետական աջակցության հաջողված ծրագրերի մասին, չնայած որ դրանց մեծ մասի նախաձեռնությունն իրեն ու իր կառավարությանը չեն պատկանում, ու մեկնարկել են նախկին իշխանությունների օրոք (ինչպիսիք են օրինակ՝ հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձի, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը)։ Ուրիշի հաշվին լավություն անելու իսկական մաստեր կլաս…

Փաշինյանին երևի թվում է, թե հասարակության աչքերը փառակալած են, որ քաղաքացիները չեն տեսնում ու սեփական մաշկի վրա չեն զգում, թե ինչպիսի տնտեսական ու սոցիալական վիճակ է տիրում Հայաստանում։ Զարհուրելի է, օրինակ, երկրի առաջին ամբիոնից կենսաթոշակների բարձրացման մասին հայտարարելը՝ չուզենալով ընդունել, որ թոշակառուն իր ստացած թոշակով սեփական ապրուստն ուղղակի չի կարող ապահովել, եթե իրեն չօգնեն իր երեխաներն ու թոռները՝ այն էլ ապրանքների ու ծառայությունների նման թանկացման պայմաններում։

Ընդ որում, պատեհ-անպատեհ հպարտանում է, որ 2018-ից ի վեր «միջին կենսաթոշակը ավելացել է շուրջ 22%-ով», սակայն «մոռանում է» նշել, որ այդ նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 25%:

Այսինքն` իրական արտահայտությամբ կենսաթոշակը ոչ միայն չի աճել, այլ նույնիսկ նվազել է (ինչ վերաբերում է վճարված կենսաթոշակների ընդհանուր մեծության աճին, ապա դա հիմնականում պայմանավորված է կենսաթոշակառուների թվի զգալի ավելացմամբ)։ Անմարդկային է հպարտորեն խոսել ու արդարացնել տարբեր հարկատեսակների բարձրացումը, երբ ինքդ եկամուտ գեներացնելու որևէ նոր հնարավորություն չես ստեղծել, ու փոխարենը նաև ստիպում ես բոլորին հայտարարագիր լրացնել։ Ու դա արվում է, ոչ թե սոցիալական խնդիրները բացահայտելու, այլ հասկանալու համար, թե ո՞վ է քիչ թե շատ լավ ապրում ու ո՞ւմ է պետք հաջորդ փուլով թիրախավորել։

Սեփական իշխանության «ձեռքբերումների» այս շքահանդեսը, «նոր Հայաստանի» նրա գաղափարախոսությունը՝ ամենը միտված են մանիպուլյատիվ փաթեթավորմամբ քողարկելու բոլոր ուղղություններով առկա պարտությունները։ Դրանք Փաշինյանի ու իր քաղաքական թիմի պարտություններն են, որոնց գինը սակայն, ավաղ, վճարում է հասարակ քաղաքացին։ Փաշինյանը հասարակության մեջ հետհեղափոխական էյֆորիան վերարթնացնելու փորձեր է անում ու դեռ շարունակելու է մինչև 2026թ. հերթական ընտրություններ, որովհետև վարչապետի աթոռը շատ քաղցր է, բայց այս անգամ նրան հավատացող չի լինելու, ինչն ինքն էլ շատ լավ գիտակցում է։

«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրն այսօր «Մեր ձևով» շարժման մասնակիցները ներկայացրել են Երևանի Ավան վարչական շրջանումԲացառիկ առաջարկ ընտրություններից առաջ. Էդմոն ՄարուքյանՖուտզալի Եվրո-2026․ Հայաստան-Չեխիա՝ 5-4 Կոտայքում բախվել են «Kia»-ն ու 2 «Mercedes» Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզումԱռաջարկը ընդունված է. Աշոտ ՖարսյանԱՄՆ-ն իրեն չի դրսևորում որպես դաշնակից՝ խոսելով Գրենլանդիայի և Աֆղանստանի մասին․ Ֆրանսիայի ՊՆ Ռուսաստանը կորոշի, թե ինչպես օգտագործել իր 1 միլիարդ դոլարի ակտիվները, եթե դրանք ապասառեցվեն. Օրեշկին Տղամարդը կտրել է ոտքի թաթի մի մասը՝ բժշկական համալսարան ընդունվելու համար «Անքորիջի բանաձևը» կարագացնի ուկրաինական կարգավորումը․ Պեսկով Իսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է հայուհի. հայտնի է ինքությունըԱրման Ծառուկյանն անդրադարձել է Փեդի Փիմբլեթի պարտությանը Հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշադրություն վարորդներին Լիտվան կօգնի Ուկրաինայի քաղաքներին և համայնքներին՝ նվիրաբերելով մոտ 100 գեներատոր. Զելենսկի Ուշադրություն վարորդներին. այս գիշեր և վաղը առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկումՄեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ ԿարապետյանՆիպա վիրուսի դեպքերի թիվը հասել է 5-ի Եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք. քաղաքագետ Ներկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. Ռյաբկով «Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. Bloomberg Չեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Առատ ձյան և անձրևների պատճառով մահшցել է 61 մարդ, 110-ը՝ վիրավnրվելUFC թեթև քաշային կարգի նոր ժամանակավոր չեմպիոն է Ջասթին Գեյջը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենան ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկից գnղացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու ԴաբիումՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 25-ի համար Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ն խնդրել է Իտալիային միանալ Գազայի համար նախատեսված Միջազգային կայունացման nւժերին՝ որպես հիմնադիր անդամՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը Հայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել. ՆԳՆ փրկարար ծառայություն Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Համակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին Մենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք Քերոբյան
Ամենադիտված