Եղվարդի քաղաքապետի որդին վրաերթի է ենթարկել հետիոտնի. նրա վիճակը ծանր է (լուսանկար)
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Կոտայքի մարզում մարտի 6-ին վրաերթ է տեղի ունեցել. մարմնական վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կնոջ վիճակը ծանր է:
Դեպքի հանգամանքները եւ կնոջ ինքնությունը պարզվում են:
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ վրաերթը կատարել է Եղվարդի քաղաքապետի որդին՝ Խաչիկ Սարգսյանը: