«Բորուսիան» գոյություն չունենար «Բավարիան» արդեն նվաճած կլիներ չեմպիոնի կոչումը. Գվարդիոլա
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում «Բորուսիայի» դեմ դիմակայությանը և նշել, որ արդյունքից դժգոհ չէ:
Հիշեցնենք, որ տուրի կենտրոնական հանդիպումն ավարտվել էր առանց գոլերի
«Հանդիպման երկրորդ խաղակեսը լավ էր ընթանում: Կարծում եմ՝ հաղթելու համար բավական լավ հնարավորություններ ունեինք: Արդյունքը լավ էր, խաղը նույնպես լավ էր, այն դիտարժան էր: Եթե «Բավարիան» գոյություն չունենար, «Բորուսիան» կլիներ Գերմանիայի չեմպիոն, եթե «Բորուսիան» չլիներ «Բավարիան» արդեն նվաճած կլիներ չեմպիոնի կոչումը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը: