Մահացել է էլեկտրոնային փոստի ստեղծող Ռեյ Թոմլինսոնը
Հասարակություն75 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է էլեկտրոնային փոստի ստեղծող Ռեյ Թոմլինսոնը, հայտնում է BBC-ն:
Հենց նա է ժամանակին ստեղծել email ասվածը՝ այն տեսքով, որ այսօր հայտնի է մեզ: Նա նաև էլեկտրոնային հասցեում @-ի կիրառման գաղափարի հեղինակն է:
Էլեկտրոնային փոստը՝ համակարգը, որում մի օգտատերը կարող է հաղորդագրություն ուղարկել մեկ այլ օգտատիրոջ, հորինվել է 1971-ին: Իր գաղափարի համար Թոմլինսոնը բազմաթիվ մրցանակների է արժանացել կենդանության օրոք: