95 տարեկանում վախճանվել է ԱՄՆ նախկին նախագահի այրին՝ Նենսի Ռեյգանը
Ուշադրության կենտրոնում95 տարեկանում կյանքից հեռացել է Նենսի Ռեյգանը՝ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի այրին: Այս մասին գրում է TMZ-ը:
Ըստ Gazeta-ի, ընտանիքի ներկայացուցիչները հաստատել են այս տեղեկությունը:
Նշվում է, որ նախկին նախագահի այրու առողջությունը վերջին տարիներին շատ էր վատացել: Դերասանուհի Նենսին Ռոնալդ Ռեյգանի հետ ամուսնացել է 1952 թվականին, երբ ԱՄՆ ապագա նախագահը նույնպես դերասանական կարիերա էր անում: