Ինչպիսին էր աշխարհը 300 մլն տարի առաջ
Life
Հարյուրավոր միլիոն տարիներ առաջ աշխարհն այսքան մասնատված չի եղել, ու բոլոր ցամաքային տարածքները միավորված են եղել մեկ հսկայական մայրցամաքի՝ Պանգեայի մեջ։
Ահա 300 մլն տարվա մայրցամաքի՝ ամենավերջինը հրապարակված քարտեզը, որում մանրամասն կերպով ներկայացված է, թե ժամանակակից երկրներից որոնք են իրար սահմանակից եղել։
Օրինակ՝ Մեծ Բրիտանիան սահմանակից է եղել Նորվեգիային և գտնվել Գրենլանդիայից ոչ հեռու։ ԱՄՆ-ի արևելյան ափն էլ սահմանակից է եղել Աֆրիկայի հյուսիսին, իսկ Բրազիլիայի հարևաններն էլ եղել են Նիգերիան ու Նամիբիան։
Պանգեայի գոյության տեսակետն առաջ է քաշել գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները 20-րդ դարի սկզբին, ինչը, սակայն, այն ժամանակ ծաղրի է ենթարկվել նրա գործընկերների կողմից։