Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ իր երկիրը գերեզման կդառնա «Իսլամական պետության» համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Ելույթ ունենալով խորհրդարանի բաց նիստում՝ Ղանին ասել է, որ աֆղանական զինված ուժերն ԻՊ-ի կողմնակիցներին դուրս են մղել Պակիստանի հետ սահմանակից Նանգանհար նահանգի շրջաններից:
Ավելի վաղ այդ նահանգի իշխանությունները հաղորդել էին երեքշաբաթյա ռազմական գործողության ավարտի մասին, որի ընթացքում Աչինում շուրջ 200 զինյալ է ոչնչացվել: