Blog.1in.am-ը գրում է.
Եթե ցանկանում եք նիհարել, սակայն մարզասրահ գնալու համար չունեք ոչ՛ գումար, ոչ՛ ժամանակ, ապա այս միջոցը կօգնի Ձեզ: Այս ըմպելիքը ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ քաշից, այլ մաքրում է օրգանիզմը, ապահովում անհրաժեշտ վիտամիններ, միներալներ:
Ճարպն այրող կոկտեյլ

Բաղադրիչները
- 1 վարունգ
- 1 կիտրոն
- 1 բաժակ ալոեի հյութ
- 1 բաժակ քերած իմբիր
- 1 կապ մաղադանոս
- 1/2 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
- Բոլոր բաղադրիչները միասին հարեք բլենդերով՝ մինչև ընդհանուր զանգված ստանալը
- Ըմպելիքը դրեք սառնարան
- Կոկտեյլն ըմպեք քնելուց առաջ
Այս կոկտեյլի կազմում առկա յուրաքանչյուր բաղադրիչ նիհարելու համար կատարում է մի շարք գործառույթներ: Օրինակ՝ վարունգն այրում է ճարպը, կիտրոնը՝ մաքրում օրգանիզմը, իմբիրն արագացնում է մետաբոլիզմը, մաղադանոսն օրգանիզմը հարստացնում է անհրաժեշտ տարրերով, իսկ ալոեի հյութը կատարում է թվարկած բոլոր գործառույթները միասին: