Վթարի հետեւանքով մեքենան կիսվել է
ՀասարակությունԵրեւան-Արմավիր ավտոճանապարհին այսօր՝ մարտի 6-ին, տեղի ունեցած վթարից տուժածներ 42-ամյա Անդրանիկ Գեւորգյանի, 68-ամյա Սարգիս Գեւորգյանի, 68-ամյա Բավական Գեւորգյանի եւ 40-ամյա Արմինե Գեւորգյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Վաղարշապատի բժշկական կենտրոնից: Հիվանդները հետազոտվել են, նրանք ունեն միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի, այսօր Ժամը 15:30-ի սահմանում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել են 42-ամյա Անդրանիկ Գեւորգյանի վարած Volkswagen Vento մակնիշի 35 ԼD 340 համարանիշի եւ առանց համարանիշների ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: