Հայաստանի եվրատեսիլյան երգը՝ ակուստիկ cover տարբերակով
TVԵվրատեսիլ 2016–ում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի LoveWave երգի ալիքները տարածվում են ամբողջ աշխարհում: Այս յուրօրինակ ստեղծագործությունը ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա հանդիսատեսի սրտին է դիպել:
Բրիտանիայից երաժիշտ Դենի ՄաքԵվոյը վերջերս անդրադարձել է Եվրատեսիլ 2016–ի մրցութային երգերին եւ դրանցից մի քանիսը ներկայացրել ակուստիկ տարբերակով: Դենին իր յուրօրինակ մեկնաբանությամբ երգել է մրցույթի մասնակից երկրներից էստոնիայի, Մոնտենեգրոյի, Նիդեռլանդների եւ Հայաստանի պատվիրակների ստեղծագործությունները: Իսկ թե ինչ է ստացվել, դիտեք ինքներդ:
Պատրաստեց՝ Յանա