Արմավիրում վթարից տուժած 3 տղամարդկանց կյանքին վտանգ չի սպառնում (ֆոտո)
Ուշադրության կենտրոնումԱրմավիրի մարզի Զվարթնոց թաղամասում այսօր՝ մարտի 6-ին, տեղի ունեցած ավտովթաի հետեւանքով մարմնական վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոց տեղափոխված Հրաչիկ Ալեքսանյանի, Արթուր Ալեքսանյանի եւ Տիգրան Մատիրոսանի վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վաղարշապատի հիվանդանոցից:
Նշենք, որ Shamshyan.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասի Եկմալյան փողոցի բնակիչ, 56-ամյա Հրաչիկ Ալեքսանյանը իր վարած BMW մակնշի 34 NA 720 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Զավարթնոց թաղամասի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջադարձի հատվածում բախվել է ծառին ու գլխիվայր շրջվել: