Կնոջը սպանել են՝ ողջ-ողջ եփելով. ո՞րն է այս շոկային պատմության պատճառը
LifeBlog.1in.am-ը գրում է.
Չինական Սիչուան գյուղի բնակչուհին այնքան է հուսահատված եղել հիվանդության պատճառով, որ թույլ է տվել եփել իրեն: Հիվանդ կնոջ համագյուղացիները վստահեցրել են, որ օժտված են գերբնական ուժով: Կինը զոհվել է, իսկ «բժիշկները» ձեռբակալված են:
Թե ինչ հիվանադությունով էր տառապում կինը, հայտնի չէ: Սակայն նշվում է, որ նա տարիներ շարունակ փորձել է բուժվել: Հուսահատվելով, չինուհին տուն է հրավիրել իր երկու հարևաններին, ովքեր պնդել են, թե կարող են օգնել իրեն:
«Բժիշկները» կնոջը ստիպել են մտնել եռացող ջրով լի տակառի մեջ: Երբ կինը սկսել է գոռալ, նրան չարչարողները հայտարարել են, թե գոռում են նրա մեջ նստած սատանաները:
Չինուհու սարսափելի ձայնից հավաքվել են հարևանները: Երբ կնոջը հանել են տակառից, նրա դեմքը սևացած է եղել: Չինուհին մահացել է մինչև շտապ օգնության մեքենայի հասնելը: «Բժիշկները» ձեռբակալված են: