Սոսե Չանդոյանը հայտարարություն է տարածել հերթական հաղթանակի մասին
Blog
«Կոդեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավար Սոսե Չանդոյանը հանրությանն է ներկայացրել հերթական հաղթանակի մասին հայտարարությունը.
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Անի Կարաքեհյանի, ամբողջությամբ բավարարել է «Կոդեքս» փաստաբանական գրասենյակի ներկայացրած՝ ամուսնալուծության, երեք անչափահաս երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրում որոշելու եւ ալիմենտի բռնագանձման պահանջները, վերջինով սահմանելով՝ հայցվորից հօգուտ պատասխանողի բռնագանձել ամսական վաստակի եւ/կամ այլ եկամտի կեսը, որպես երեխաների ապրուստի միջոց: