Այսօր մեզ համոզում են, որ հայը անորակ է, անընդունակ՝ ինքն իրեն ու իր պետությունը պաշտպանելու. Նաիրի Սարգսյան Պետք է դուրս գանք «տնամերձի» հոգեբանությունից. Լիլիթ Արզումանյան Փաշինյանի եզակի ողջամիտ որոշումը Ման ենք գալիս դեռ. 2-ամյա երեխայի հայրը մանրամասներ է հայտնում «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության հայտարարությունը ՀՀ վարչապետի «50 երանգները» կամ «անվստահության գործընթացի սկիզբը»․ Աննա Կոստանյան Ադրբեջանն ահաբեկում է, իշխանությունը՝ ծաղրում Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ․ ինչ եղանակ կլինի Աղբավայրից դեպի աստղեր. ռուս գիտնականները գտել են օգտագործված արևային մարտկոցներից տիեզերանավերի համար նախատեսված սիլիցիումի կարբիդ և վոլֆրամի բորիդ հանելու մեթոդ Ուղիղ միացում․ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում է


Տնտեսական անկումից մինչև սոցիալական դժգոհություն. ո՞ւր է նայում կառավարությունը, պե՞տք է արդյոք Հայաստանին այս իշխանությունը

168.am-ը գրում է․ 

Հայաստանի տնտեսության իրավիճակն ակնհայտորեն մտահոգիչ է։ Սա ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության թուլացման, այլև կառավարության անարդյունավետ տնտեսական քաղաքականության հետևանքն է։

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում գնալով նվազում է։ 2025-ի փետրվարին (պաշտոնապես հրապարակված ամենավերջինը փետրվարի տվյալներն են) տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է ընդամենը 1.5%, այն դեպքում, երբ անցյալ տարվա փետրվարին, օրինակ, այն 17.2% էր։ 2025թ. հունվար-փետրվար ամիսների կուտակային ՏԱՑ-ը (4.1%) 3.5 անգամ ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արդյո՞ք այս ցուցանիշները բավարար ազդակ են կառավարությանը՝ գիտակցելու համար, որ իրավիճակը պահանջում է հիմնարար մոտեցումների վերանայում:

Արդյունաբերության ոլորտի անկումն արդեն սպառնում է դառնալ համակարգային։ Եթե 2024թ. նույն ժամանակահատվածում արդյունաբերության աճն ապահովվել էր ոսկու վերաարտահանման գործընթացի միջոցով, ապա 2025-ին այդ արտածին գործոնի չեզոքացումը տնտեսության մեջ խոր անդունդ է ստեղծել: Ռուսաստանից ոսկյա զարդերը ներմուծվում էին Հայաստան, այնուհետև դրանց մի մասը՝ որպես կիսաֆաբրիկատ, որոշակի վերամշակում անցնելուց հետո, որպես հայաստանյան արտադրանք՝ արտահանվում էին արտերկիր (հիմնականում՝ ԱՄԷ և Հոնկոնգ)։

Վերջին շրջանում այս արտածին գործոնի ազդեցությունը գրեթե ամբողջությամբ չեզոքացել է։ Այն, ինչ կարելի էր կանխատեսել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել էին ոլորտի փորձագետները և ինչին կարող էր կառավարությունը պատրաստվել, անտեսվեց, ու արդյունքը դարձավ ոլորտի 26.6% անկման պատճառ (փետրվարի տվյալներով): Հունվարին ևս անկում էր արձանագրվել, սակայն փետրվարին անկումը շեշտակիորեն խորացել է՝ ավելի քան 2.5 անգամ։ Էլ չասած, որ անցյալ տարվա փետրվարին արդյունաբերության ոլորտում արձանագրվել էր վիթխարի՝ 37.3% աճ։
Փոխարենը՝ կառավարությունը շարունակում է բացառապես կարճաժամկետ քայլեր ձեռնարկել՝ առանց երկարաժամկետ զարգացման ռազմավարության: Հանքարդյունաբերության նվազումը՝ 19.2%-ով, ևս վկայում է ոլորտի անկառավարելի վիճակի մասին: Այսինքն՝ անկման պատճառը միայն հիմնական մետաղների արտադրության կրճատման հետևանք չէ։ Այդ ընթացքում առևտրի ոլորտում, որը կարող էր որոշակի կայունություն բերել տնտեսությանը, նույնպես աճի տեմպի կտրուկ դանդաղում է նկատվում. 2025-ի փետրվարին այն կազմել է ընդամենը 6.0%, մինչդեռ անցյալ տարվա փետրվարին այն 28.3% էր: Եթե տնտեսության լոկոմոտիվների գլխավոր շարժիչները չեն գործում, ինչի՞ վրա է հիմնված կառավարության ռազմավարությունը:

Արտահանման 60% և ներմուծման 46% անկումը վկայում են արտաքին տնտեսական հարաբերությունների և դիվանագիտական ձախողումների մասին: Այստեղ կարևոր է նշել, որ կառավարությունը չի ձեռնարկել գործողություններ, որոնք կարող էին մեղմել այս վիճակը՝ ներգրավելով միջազգային տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ:

Տնտեսական ակտիվության՝ տարվա առաջին ամիսների կտրվածքով արձանագրված զգալի նվազումը նաև վտանգավոր է նրանով, որ տնտեսական աճը, տարվա կտրվածքով, կարող է բյուջեով ամրագրված տեմպից զգալիորեն ավելի ցածր լինել: Բացի այդ, չափազանց մտահոգիչ է 2025թ. առաջին եռամսյակում բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման դինամիկան. նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ փետրվար ամսվա հավաքագրումների աճի տեմպը գրեթե եռակի զիջում է հունվար ամսվա ցուցանիշին, իսկ արդեն մարտին նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նույնիսկ անկում է արձանագրվել։ Արդյունքում՝ մեծ է հավանականությունը, որ 2025թ. բյուջեի սցենարը չի իրականանա։

Զուգահեռաբար՝ գների և վարկային պարտավորությունների ծավալի աճը ծանր հարված են հասցնում Հայաստանի շարքային քաղաքացիներին: Մարտին գնաճը կազմել է 3.3% (ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից գնաճի վերաբերյալ պաշտոնապես հրապարակված ամենավերջին տվյալները վերաբերում են մարտ ամսվան), մինչդեռ նախորդ տարվա մարտին արձանագրվել էր 1.2% գնանկում։

Ընդ որում, սննդամթերքի գների աճն ավելի բարձր է՝ 5.4%։ Ավելին, որոշ պարենային ապրանքախմբերի գծով գների երկնիշ աճ է արձանագրվել. այսպես՝ «յուղեր և ճարպեր» ապրանքախմբի (այս խմբում են ներառված կարագը և բուսական յուղը) գներն աճել են միջին հաշվով 12.5%-ով, մրգերինը՝ 11.3%-ով, բանջարեղենինը՝ 21%-ով, ձկնեղենինը՝ 19.7%-ով, «սուրճ, թեյ և կակաո» ապրանքախմբինը՝ 16.1%-ով։ Զգալիորեն բարձրացել են նաև որոշ ծառայությունների սակագները։ Մասնավորապես, Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի կտրուկ բարձրացումն էապես նպաստել է տրանսպորտի ծառայությունների սակագնի աճին։ Սպառողական վարկերի 29.2% աճն էլ այս ֆոնին ուղղակիորեն վկայում է, որ մարդիկ ստիպված են ավելի շատ պարտքեր վերցնել՝ իրենց ամենօրյա կարիքները բավարարելու համար: Ի դեպ, միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է ընդամենը 4.2%-ով:

Հատկանշական է, որ սպառողական վարկերի ծավալը բավական «տպավորիչ» է նույնիսկ հանրապետության բոլոր վարձու աշխատողների (ներառյալ՝ վարկառու չհանդիսացող) ստացած աշխատավարձերի ընդհանուր մեծության հետ համեմատության պարագայում. Այսպես` 2025 թվականի փետրվարին սպառողական վարկերի ծավալը կազմել է 2024-ի (ողջ տարվա) ընթացքում բոլոր վարձու աշխատողների աշխատավարձերի ընդհանուր մեծության 56%-ը (նախքան հարկումը միջին ամսական անվանական աշխատավարձի և վարձու աշխատողների միջին թվաքանակի հաշվարկով)։ Այս փաստը վկայում է ձևավորված խիստ անհավասարակշռված իրավիճակի մասին, ինչը նույնպես կառավարության կողմից ոչ բավարար վերահսկողության և թիրախային քաղաքականության բացակայության հետևանք է:

Տնտեսական ակտիվության նվազումը, արդյունաբերության անկումը և արտաքին առևտրաշրջանառության կտրուկ դանդաղումը վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը գնալով դուրս է գալիս արտածին գործոններով պայմանավորված աճի փուլից և բախվում կառուցվածքային ու կառավարման իրական խնդիրների։ Կառավարությունը, որն անընդհատ խոստանում է բարեփոխումներ, մինչ այժմ ոչ միայն չի կարողացել արձագանքել առկա մարտահրավերներին, այլև իր գործողություններով և շատ դեպքերում՝ դրանց բացակայությամբ խորացրել է ճգնաժամային իրավիճակը:

Եթե գործող իշխանությունը շարունակի առաջնորդվել կարճաժամկետ շահերով՝ «անցքեր փակելու» մարտավարությամբ ու առանց երկարաժամկետ ռազմավարության, ապա ոչ միայն տնտեսական աճը, այլև պետության սոցիալական կայունությունը կարող է լրջագույն հարվածի տակ հայտնվել: Արդեն 7 տարի է, ինչ Փաշինյանն ու իր կառավարությունը փորձում են բոլորին մեղավոր կարգել իրենց իսկ ձախողումների մեջ, մինչդեռ պատասխանատվությունը միայն կառավարությանն է ու անձամբ Նիկոլ Փաշինյանինը։

Սա արդեն ոչ միայն տնտեսագիտական, այլև հասունացող լուրջ սոցիալական խնդիր է։ Երկրի տնտեսական անկայունության հիմնական ծանրությունն իրենց վրա զգում են շարքային քաղաքացիները, որոնց եկամուտները չեն ավելանում, բայց թանկանում են ապրանքները, և մեծանում է վարկային բեռը։ Ժողովրդի համբերությունը սպառվում է, ինչն արդեն իսկ առանձին դրվագներով դրսևորվում է հանրային դժգոհությունների, բողոքի ալիքի տեսքով։

Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք այս կառավարությունն ընդհանրապես ի վիճակի է լուծել երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները, թե՞ ոչ։ Պե՞տք է արդյոք Հայաստանին այս իշխանությունը։

Այսօր մեզ համոզում են, որ հայը անորակ է, անընդունակ՝ ինքն իրեն ու իր պետությունը պաշտպանելու. Նաիրի Սարգսյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Էջմիածին քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացՊետք է դուրս գանք «տնամերձի» հոգեբանությունից. Լիլիթ Արզումանյան Փաշինյանի եզակի ողջամիտ որոշումը Ման ենք գալիս դեռ. 2-ամյա երեխայի հայրը մանրամասներ է հայտնում Ի՞նչ վարկած են շրջանառում փրկարարները անհետ կորած երեխայի վերաբերյալ«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության հայտարարությունըՀՀ վարչապետի «50 երանգները» կամ «անվստահության գործընթացի սկիզբը»․ Աննա ԿոստանյանԱդրբեջանն ահաբեկում է, իշխանությունը՝ ծաղրում Ավտովթարի է ենթարկվել Արիաննա Հովսեփյանը Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ․ ինչ եղանակ կլինի Իշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Աղբավայրից դեպի աստղեր. ռուս գիտնականները գտել են օգտագործված արևային մարտկոցներից տիեզերանավերի համար նախատեսված սիլիցիումի կարբիդ և վոլֆրամի բորիդ հանելու մեթոդ Ուղիղ միացում․ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում է Երեխային չեն գտել. օր 5-րդ, մանրամասներ Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին  Հանքարդյունաբերության ոլորտը մշտապես հետևում է տեխնոլոգիական առաջընթացին․ ԶՊՄԿՄեծ ուրախությամբ ընդունեցի Ռուսաստանի Մեծարգո Նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում անցկացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների ընտանեկան արխիվներում պահպանված աշխատանքների մրցույթ Ամենամեծ թալանչին իրենք են, լավ էլ ախորժակ ունեն. քաղաքացիՓաշինյանը համակարգային ատելություն է քարոզում. Հովհաննես ԻշխանյանԱրտակարգ դեպք՝ Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ․ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը «Անմահ գունդ» շարժման գաղափարախոսությունը ժամանակի ընթացքում ապացուցեց իր արդյունավետությունը․ Մհեր ԱվետիսյանՋրատարն ընկած կնոջը հաջողվեց փրկել, ընկերոջը՝ ոչ. պարզվել է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չի եղել 2 օրից ծնունդն է, գոնե այդ օրը աչքալուսանք լինի. Մարմարիկում 4 օր Է՝ որոնում են 2-ամյա Տիգրանին Ինչպե՞ս է ստացվում, որ բռնապետությունը տարածաշրջանային օրակարգ է փորձում թելադրել. «Փաստ» Համընդհանուր հայտարարագրման նախաձեռնության աղաղակող ձախողումն ու քաղաքացիների մեծ դժգոհության արտացոլանքը. «Փաստ» «Եթե գլուխը կախ ման եկողներ պիտի լինեն, ապա դրանք պետք է լինեն այս իշխանության ներկայացուցիչները, իրենց սատարող շրջանակները». «Փաստ» «Չեմ վստահում» նախաձեռնություն. «Երիտասարդները ավելի հականիկոլփաշինյանական են»Կորսված կամ գողացված տոներ.... «Փաստ» Ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք. 7 տարվա հետևանքները. «Փաստ» Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում. «Փաստ» Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը. «Փաստ» «Որքան ավելի ուժեղ և հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ և անվտանգ կլինի Հայաստանը». «Փաստ» Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են. «Փաստ» Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Նիկոլ, թարգիր լկստված դեռահասի հիստերիկ նոպաներով նախկին նախագահներին «եկեք բանավիճենք» չռեալիզացված ֆանտազիա առաջարկելՏյումենի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը ուղերձ է հղել Հաղթանակի օրվա առթիվ Ամերիաբանկը 26-րդ մասնաճյուղը բացեց «Աջափնյակում»Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու50-ամյա տղամարդու մոտ և մեքենայում մարիխուանա է հայտնաբերվելՆԳՆ-ից հայտնում են Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԳողության դեպքերն անընդհատ աճում են, ե՞րբ եք կանխելու․ Թադևոսյանը՝ ՆԳՆ–ինԱրմավիրի գյուղերից մեկում ավտոմեքենա է այրվել Հավատում էինք մինչեւ վերջ, զգացողություններն անհավանական են. ՄխիթարյանԿյանքից հեռացել է Սամվել և Կարեն Կարապետյանների հայրը
Ամենադիտված