Գյումրիի գազալցակայանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել (ֆոտո)
ՀասարակությունԳյումրիում գործող գազալցակայաններն այսօր՝ մարտի 5-ին, վաղ առավոտից հրաժարվում են սպասարկել հաճախորդներին:
Ըստ քաղաքում տարածված լուրերի՝ գազալցակայանների սեփականատերերն այս կերպ իրենց բողոքն են արտահայտում վերջերս բացված գազալցակայանի դեմ, որտեղ գազի մեկ խորանարդն անհամեմատ էժան է:
Գյումրեցիներն այսօր վաղ առավոտից հերթ են կանգնել քաղաքում գործող միակ գազալցակայանի մոտ:
«Արդեն 3 ժամ է՝ այստեղ հերթ ենք կանգնած, ամբողջ քաղաք գազ չկա, էս մի գազի հույսին ենք: Մյուսները փակել են իրենց գազալցակայանները, որովհետեւ այստեղ ավելի էժան ու որակով կլցնեն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին հերթի մեջ կանգնած վարորդները:
Նշենք, որ այս գազալցակայանում առաջնահերթ սպասարկում են երթուղային տաքսիներին:


