Նուրսուլթան Նազարբաեւը այցելել է Ղազախստանում առաջին «Մակդոնալդս»-ը
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը այցելել է հանրապետությունում առաջին «Մակդոնալդս»-ը, որը գտնվում է Աստանայում, եւ զրուցել է հաստատության աշխատակիցների հետ: Այս մասին հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանրային սննդի հաստատությունների ղազախստանյան ցանցը մթերք է ստանալու այն մատակարարներից, որոնք գործունեություն ծավալելու թույլտվություն կստանան: Ռեստորանի պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 8-ին: