Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Վրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում


«Հայաստանի իշխանությունների համար իրական կարմիր գիծը վերաբերում է ընդամենը երկու հարցի՝ իրենց իշխանության վերարտադրմանը և անձնական անվտանգությանը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» շուրջ քննարկումները, կարծես, նվազել են, իսկ Նիկոլ Փաշինյանը նույն ջերմեռանդությամբ և օրը մի քանի անգամ չի հիշեցնում բոլորիս, որ պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, թեման շարունակում է մնալ «ջրի երեսին»: Դրա մասին պարբերաբար հիշեցնում է նաև Ադրբեջանը, սպառնալիք կա այդ երկրից հնչող հայտարարությունների մեջ, թե «փոխեք Սահմանադրությունը, կատարեք մնացյալ պահանջները, որ ստորագրենք պայմանագիրը, նման հնարավորություն հետագայում կարող է չլինել»: Միջազգային հանրությունը ևս ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացները: Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնությունը՝ կապված «Խաղաղության պայմանագրի» վերջին երկու կետերի հետ, այն է՝ համաձայնել Ադրբեջանի կողմից առաջ քաշված տարբերակին, հենց իշխանության ներկայացուցիչների խոսքերից կարող ենք հասկանալ, որ, իրենց կարծիքով, իրականացվել է որպես դիվանագիտական «հմուտ հնարք»: «Տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ այս իշխանության գաղափարական հայրը (որքան էլ փորձեն դա ժխտել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ՏերՊետրոսյանի թիմակիցները, փաստը մնում է փաստ, որ Տեր-Պետրոսյանը Փաշինյանի գաղափարական հայրն է), տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում սրա մասին խոսում էր: Անդրադառնալով Կազանյան բանակցային գործընթացին, Կազանյան բանակցային փաթեթին՝ ասում էր, որ հայկական կողմը պետք է գնար և ստորագրեր պայմանագիրը, և դրանից հետո արդեն միջազգային հանրության ճնշումը կլիներ հենց Ադրբեջանի վրա՝ անկախ նրանից, թե ինչ էր գրված փաստաթղթում, ու դրանով մենք, իբր թե, ցույց կտայինք, որ կոնստրուկտիվ ենք: Փաշինյանը դա արել է: Եթե նկատեցիք, մի շարք երկրներ, միջազգային կազմակերպություններ, կառույցներ, առանձին վերցրած անհատներ ողջունեցին այս գործընթացը, ըստ օդում կախված լուրերի, այդ ողջույնների ծանրակշիռ մասը, եթե չասենք մոտ 100 տոկոսը, պայմանավորված էր հայկական դիվանագիտության աշխատանքով: ԱԳՆ-ն դեսպանների առջև հստակ խնդիր էր դրել՝ ինչ գնով էլ լինի, հայտարարություններ կորզեք՝ որպես ողջույնի խոսք՝ կապված «Խաղաղության պայմանագրի» հետ:

Դա տեղի ունեցավ: Բայց սայլը տեղից չի շարժվում: Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել: Այս պրիմիտիվ, նույնիսկ մանկական խաղը, թե՝ եկեք ամեն ինչին համաձայնենք, թող Ադրբեջանին ճնշեն, գուցե հեքիաթներում աշխատում է, բայց ռեալ պոլիտիկում դա չի աշխատում: Ադրբեջանը չէր էլ թաքցնում, որ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը» Հայաստանի վերաբերյալ իրենց ունեցած պահանջների փաթեթներից մեկն է: Երբ մեկ փաթեթը համաձայնեցնում ես Ադրբեջանի հետ, այսինքն՝ իրենց բոլոր պահանջները կյանքի ես կոչում, Ադրբեջանն անցնում է հաջորդ փաթեթի վերաբերյալ գործընթացներին, բանակցություններին, քո վրա ճնշումներին: Պատահական չէ, որ դրանից հետո անմիջապես սկսեցին ավելի բարձր խոսել Մինսկի խմբի լուծարման, սահմանադրական փոփոխությունների մասին, այսպես կոչված, «փախստականների վերադարձի» մասին: Համաձայնություն տալով «Խաղաղության պայմանագրի» կետերին՝ հնարավորություն տվեցինք ուժեղացնել մեզ վրա ճնշումները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Հայաստանի իշխանությունների զիջումները չեն դադարում, Ադրբեջանի պահանջները՝ նույնպես: Իսկ որո՞նք են կողմերի կարմիր գծերը: «Հայաստանի իշխանությունների համար իրական կարմիր գիծը վերաբերում է ընդամենը երկու հարցի՝ իրենց ներկայիս կարգավիճակը պահպանելուն, այսինքն՝ իշխանության վերարտադրմանը, և երկրորդ՝ անձնական անվտանգությանը: Եթե իրենց ընկալմամբ այս երկու կարմիր գծերը չհատելու համար անհրաժեշտ է մի շարք զիջումների գնալ, օրինակ՝ Մինսկի խմբի լուծարում, «փախստականների վերադարձ» և այլն, դա կանեն, միայն թե, իրենց ընկալմամբ, դա չհատի իրենց կարմիր գծերը: Թվում է՝ հայկական պետության համար անընդունելի է ադրբեջանցիների պահանջի կյանքի կոչումը՝ կապված «փախստականների վերադարձի» հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ 300 հազար ադրբեջանցի գա Հայաստան: Բայց Նիկոլ Փաշինյանի համար դա իրականում շատ մեծ գործողությունների հնարավորության պատուհան է բացում: Կհայտարարի՝ քանի որ Հայաստանում արդեն կա այսպիսի մեծ փոքրամասնություն, որը բնակչության մոտ 10 տոկոսն է կազմում, եթե ոչ պակաս, ապա արդեն ոչ միայն հայերի, այլ նաև Հայաստանում ապրող ադրբեջանցիների վարչապետն եմ և պետք է այս ու այս զիջումները անեմ: Օրինակ՝ հայկական մուլտիպլեքսում ադրբեջաներեն ալիք լինի կամ դպրոցներում ադրբեջաներեն դասավանդվի: Իր ընկալմամբ, դրանով նաև որոշակի երկաթբետոնյա երաշխիքներ կլինեն նաև ընտրությունների տեսանկյունից: Իր ընկալմամբ, 300 հազար ընտրող ինքը և ՔՊ-ն միշտ կունենան: Դրա համար պետք է նաև այստեղ հստակություն մտցնենք՝ կարմիր գծեր պետությա՞ն, թե՞ առանձին վերցրած անհատների համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կարմիր գծերին, ապա պետք է արձանագրենք հետևյալը: Բոլորս էլ հասկանում ենք, որ նույն կարմիր գծերն էլ ունի Ալիևը՝ անձնական անվտանգություն, կապիտալի պահպանում, սեփական իշխանության վերարտադրություն, բայց այստեղ հարցն այն է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում արել ենք ամեն ինչ, որ Ադրբեջանի ղեկավարության կարմիր գծերի հատման հնարավորությունը գրեթե անհնարին դառնա»,-նշում է մեր զրուցակիցը:

Տեսակետ կա, որ «Խաղաղության պայմանագիրը» Փաշինյանի վարչակազմի համար ներքին սպառման փաստաթուղթ է՝ իր առանց այն էլ փոքր ընտրազանգվածին ինչոր բան ցույց տալու համար: Մյուս կողմից՝ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանն ու իր թիմը կարող են խնդիրներ ունենալ վերընտրվելու համար՝ արդար ընտրությունների պարագայում: ««Խաղաղության փաստաթուղթն» առաջին հերթին ներքին սպառման փաստաթուղթ է լինելու Փաշինյանի համար: 2021 թ.ին, երբ տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, Փաշինյանը մարդկանց հետ հանդիպումների ժամանակ երկու թեզ էր ներկայացնում՝ «թալանը հետ ենք բերելու» և Արցախի հարցն էլ կարգավորելու ենք ու խաղաղություն բերենք: Ճիշտ է, Արցախի հարցը կարգավորում էր Շուշին և Հադրութը դեօկուպացնելով, բայց դա նույնպես քաղաքական որոշակի մանիպուլյացիա էր, ընդդիմությունն էլ, ցավոք, այդ մանիպուլ յացիային տրվեց և քարոզարշավը չկազմակերպեց այնպես, ինչպես պետք է կազմակերպեր, թեզերն էլ այնպիսին չէին, ինչպիսին պետք է լինեին: Փաստորեն, Արցախի, խաղաղության հաստատման, «թալանը հետ բերելու» հարցերով նա տապալվում է: Չեմ զարմանա, եթե այս փաստաթուղթը, նույնիսկ առանց ստորագրելու, դարձնեն իրենց քարոզարշավի մեխը: Ասեն՝ դեռ չենք ստորագրել, բայց բանակցությունները վարել ենք և հասել ենք հետևյալին (մի բան, որը չեն արել ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը). ունենք Ադրբեջանի հետ լրիվ համաձայնեցված փաստաթուղթ, այս հինգ տարվա մեջ չստացվեց ստորագրել, մեզ հնարավորություն տվեք, կփորձենք առաջիկա հինգ տարվա ընթացքում ստորագրել: Վարկածներից մեկն եմ ասում: Տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի համար նախընտրելի կլիներ, որ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեին վերջին համապետական ազատ ընտրությունները Հայաստանում: Երկու տարբերակով կարող են լինել վերջինը: Առաջին՝ երբ պարզապես չլինի այն սուբյեկտը, որտեղ ընտրություններ կարող են իրականացվել, և երկրորդ՝ չեղարկի ընտրությունները: Դրա պրակտիկան արդեն կա: Տեսեք, թե Ուկրաինայում, Ռումինիայում, Ֆրանսիայում ինչ է կատարվում: Սկզբից չեղարկում են ընտրությունները, հետո իրենց համար անցանկալի թեկնածուներին հեռացնում: Հիմա նույնը Փաշինյանի պարագայում կարող է լինել: Իր համար նախընտրելի կլինի, եթե ընտրությունները այս կամ այն պատրվակով չեղարկվեն կամ տեղի չունենան, հետևաբար՝ այս տարբերակն էլ պետք է դիտարկենք: Բայց եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նա ստիպված լինի գնալ ընտրությունների, նաև տեսնելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները և այլն, կարծում եմ, որ շատ մեծ գումարներ են ծախսելու համաձայնեցված «Խաղաղության պայմանագիրը» հայ հասարակության վրա «ծախելու» համար»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած
Ամենադիտված