Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Մալաթիայի բաժնի նոր պետ է նշանակել
Ուշադրության կենտրոնումՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր՝ մարտի 5-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մալաթիայի բաժնի արդեն նախկին պետ Ռոման Կիրակոսյանը ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ:
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը խիստ զայրացել էր եւ զբաղեցրած պաշտոնից ազատել ոստիկանության Շիրակի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզային վարչության պետերին: Դրանից մեկ օր անց աշխատանքից ազատվել էր նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Արմեն Գարդուզյանը: