Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել նոր սահմանադրություն մշակող խումբ ստեղծել
ՄիջազգայինՍիրիայի ընդդիմության, հոգեւորականության եւ զինված խմբավորման ներկայացուցիչները Հմեյմիմում գործող հաշտեցման ռուսկան կենտրոնում հանդիպման ժամանակ հայտնել են, որ Սիրիայի նոր սահմանադրության նախագիծը մշակելու համար նախաձեռնող խումբ է պետք ստեղծել:
Մասնակիցները նշել են, որ նախագիծը մշակելուց հետո այն կդրբի համաժողովրդական քննարկման:
«Դրա համար անհրաժեշտ է ներգրավել բոլոր ուժերը, բոլոր դաշտային հրամանատարներին եի մուֆթիներին: Բոլորին, բացի ահաբեկիչներից, նրանք Սիրիայի տարածքում տեղ չունեն»,- ասել է «Հանուն ժողովրդավարական Սիրիայի» միության անդամ Մեյս Քրեյդին:
Նրա խոսքով՝ նոր սահմանադրությունը եւ ժողովրդավար ընտրությունները կօգնեն ձեւավորել իշխանության նկատմամաբ համընդհանուր վստահություն, փոխանցում է RIA Novosti-ն:
Բանակցությունները կայացել են մարտի 4-ին: