Կիևյան փողոցի տարիներով կուտակված աղբակույտը մաքրվեց
Ուշադրության կենտրոնումԵրեւանի Կիեւյան 32 հասցեի «Արմենո» խանութին հարակից տարածքում տարիներով կուտակված աղբըմաքրվել է:
NEWS.am-ի անդրադարձից հետո, որ տարածքի բնակիչները դժգոհում են կուտակված աղբից, տարածքի սեփականատեր Արամ Մխիթարյանը շտապել է մաքրել այն՝ բնակիչներին եւ անցորդներին ազատելով ամեն օր աղբակույտին հանդիպելու տհաճությունից:
NEWS.am-ի թղթակիցը եղել է տարածքում եւ ֆիքսել արդեն մաքրված տարածքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Կիեւյան 32 հասցեի բնակիչները դժգոհում են, որ արդեն մի քանի տարի է՝ «Արմենո» խանութին հարակից տարածքում աղբ կա կուտակված, իսկ սեփականատերը չի շտապում մաքրել այն:
Մեր թղթակիցը եղել է տարածքում եւ զրուցել սեփականատեր Արամ Մխիթարյանի հետ: Վերջինն ընդգծեց, որ աղբը թափում են բնակիչները: Սեփականատերը խոստացավ հենց նույն օրը անպայման տարածքը մաքրել աղբակույտից: