Պուտինն ընդունել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիին․ ինչ են խոսել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիին։
Պուտինը Վան Յիին խնդրել է բարեկամական ողջույններ փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։
«Պուտինի առաջիկա այցը Չինաստան նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Վան Յին։
«Սի Ծինպինի՝ մայիսին Ռուսաստան այցի ծրագիրը հագեցած է լինելու, կապված ոչ միայն Հաղթանակի տարեդարձի տոնակատարության հետ»,-ասել է ՌԴ նախագահը։
«Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը երբեք ուղղված չի եղել երրորդ կողմերի դեմ»,- նշել է Չինաստանի ԱԳ նախարարը։