Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ռոսիա Մոլի» բացմանը (ֆոտո)
Ուշադրության կենտրոնումՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ մարտի 5-ին, Երեւանի քաղաքապետի եւ մետրոպոլիտենի ղեկավարության ուղեկցությամբ «Մարշալ Բաղրամյան» կայարանից ուղեւորվել է դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան, որտեղից այցելել է մետրոպոլիտենից անմիջական մուտք ունեցող նորակառույց «Ռոսիա Մոլ» առեւտրի կենտրոն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա ներկա է գտնվել կենտրոնի բացման արարողությանը:
«Ռոսիա Մոլ» կենտրոնի սեփականատեր «Սիլ» կոնցեռն ընկերության համասեփականատերերի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների, բացմանը հրավիրված բազմաթիվ այլ հյուրերի հետ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել «Ռոսիա Մոլ»-ում, որի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուները ներկայացրել են «Սիլ» կոնցեռնի քաղաքաշինական ծրագրերը, որի մաս է կազմում նաեւ նորաբաց առեւտրի կենտրոնը:





