Մարտի 8-ին մետրոյում կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» լուսանկարների ցուցահանդեսը
ՀասարակությունՄարտի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ցանկացողները կարող են այցելել եւ ծանոթանալ ցուցադրությանը մարտի 8-ին առավոտյան ժամը 11:00-ից սկսած: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:
Միջոցառումը կազմակերպվել է Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երեւան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ: