ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտուն Գրիգորյանի որդին ազատ է արձակվել
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտուն Գրիգորյանի կրտսեր որդուն՝ Կարեն Գրիգորյանին ազատ արձակեցին դատարանի դահլիճից: Արդյոք կիրառվել է վարչական վերահկոսղություն, թե ոչ, պարզ կլինի 15:00-ին: Դատարանը հենց այդ ժամին որոշումը կհրապարակի:
Փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղի է ունեցել խայտառակ նիստ: «Քննիչը հայտարարեց, որ հրաժարվում է պատասխանել մեր հարցերին, և այդ հրաժարումը պայմանավորված է նրանով, որ որևէ փաստական հանգամանք չկարողացավ ներակայացնի, որով հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված կլիներ, որ պարոն Գրիգորյանը կատարել է հանցագործություն:
Դատարանը չկարողացավ կամ չուզեց քննիչին պարտավորեցնի, որ մեր հարցերին պատասխանի, դրանով էլ փաստվեց, որ սա քաղաքական հետապնդում է: Դատարանին ներկայացրել եմ, որ Սարիկ Մինասյանը 26-ին՝ քաղաքացու բնակարան այցի ժանմանակ, ասել է՝ հենց փայտդ վերջանա, էլի կուղարկեմ»,- ասաց Բաբայանը:
Հիշեցնենք, որ երեկ ընտրակաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել էին Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հորը և կրտսեր որդուն: