ԱՄՆ-ը կշարունակի չեղարկել քաղաքական ակցիաների մասնակցող ուսանողների վիզան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ իշխանությունները կշարունակեն չեղարկել վիզաներն օտարերկրյա ուսանողների համար, ովքեր մասնակցում են բողոքի ակցիաներին և նմանատիպ բնույթի այլ քաղաքական ակցիաների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Գայանայի արտաքին գործերի նախարար Հյու Թոդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, ԱՄՆ իշխանությունները չեղարկել են Մասաչուսեթսի Թաֆթս համալսարանի թուրք ուսանողի վիզան, ով հանդես է եկել Պաղեստինի օգտին։
«Եթե դուք դիմում եք վիզա ստանալու համար, որպեսզի գաք Միացյալ Նահանգներ և դառնաք ուսանող, և մեզ ասեք, որ Միացյալ Նահանգներ գալու պատճառը ոչ միայն այն է, որ ցանկանում եք հոդվածներ գրել, այլ այն պատճառով, որ դուք ցանկանում եք մասնակցել շարժումներին, որոնք անում են այնպիսի բաներ, ինչպիսիք են վանդալիզմը, ուսանողներին հալածելը, շենքերը գրավելը և անկարգություններ ստեղծելը, ապա մենք ձեզ վիզա չենք տա»,- բացատրել է Ռուբիոն։
«Եթե դուք մեզ ստեք և վիզա ստանաք, և հետո մտնեք Միացյալ Նահանգներ և այդ վիզայով զբաղվեք այս տեսակի գործունեությամբ, մենք կչեղարկենք ձեր վիզան»,- ընդգծել է Ռուբիոն։
Հետևեք մեզ՝ այստեղ