Ոստիկանները Հրազդան գետի կամրջի տակ զենք-զինամթերքով պարկ են հայտնաբերել
ՀասարակությունՈստիկանության Մասիսի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Մասիս-Նորամարգ ճանապարհին` Հրազդան գետի կամրջի տակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ՝ 16 մմ տրամաչափի մեկփողանի հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 1 պայթուցիչ սարք, ինքնաձիգի 3 պահունակ, գնդացրի փամփուշտների շղթա եւ ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 181 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: