Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Արարատ Միրզոյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի, Աստանայում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Երկարատև բանակցություններից հետո ժամանակն է ստորագրել համաձայնագիրը և առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորություններ բացելու համար»,- ընդգծել է նա։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Միրզոյանը Մուրատ Նուրթլեուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները և տվյալները, գրել են ԶԼՄ-ները։
Հետևեք մեզ՝ այստեղ