«Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան
Blog
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փոխարտգործնախարարը հայտարարում է, որ ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին օրենքի նախագիծը ԵՄ-ին անդամակցելու հայտ չէ, բայց ԵՄ-ի հետ գործընկերությունը խորացնելու մասին հաղորդում է։
Փոխարտգործնախարարը հայտարարում է, որ ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին օրենքի նախագիծը ԵՄ-ին անդամակցելու հայտ չէ, բայց ԵՄ-ի հետ գործընկերությունը խորացնելու մասին հաղորդում է։
ԵՄ-ի հետ գործընկերությունը խորացնելու մասին հաղորդում տալու համար հայտարարություն ընդունելու փոխարեն օրենք են ընդունում։ Օրենքը, ի տարբերություն հայտարարության, կարգավորման հստակ առարկա է ունենում, իրավունք ու պարտականություն է սահմանում։ Իսկ սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ իրավունք է սահմանում, ո՛չ էլ պարտականություն։ Ու խաբեության միջոցով էսպիսի անհեթեթության մասնակից են դարձրել 50 հազարից ավելի ՀՀ քաղաքացու։