Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան դեմ են եվրոպական վերազինման ծրագրին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան չեն պաշտպանում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկած «Եվրոպայի վերազինման» ծրագիրը՝ վախենալով իրենց պարտքերի ավելացումից, գրել է Politico-ն՝ վկայակոչելով անանուն եվրոպացի դիվանագետներին։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել էր չորս տարվա ընթացքում հավաքել 800 միլիարդ եվրո՝ «Եվրոպան վերազինելու» ծրագրի ֆինանսավորման համար։
Առաջարկվում է միջոցների մեծ մասը ներգրավել եվրոպական պետությունների բյուջեներից, մինչդեռ Եվրահանձնաժողովը բյուջետային զիջումներ կտրամադրի ԵՄ երկրներին, նաև տարածաշրջանային զարգացման համար նախատեսված միջոցները կուղղորդի ռազմական ծախսերին։
Հետևեք մեզ՝ այստեղ