ԱՄՀ-ն յուանը պաշտոնապես ճանաչել է միջազգային պահուստային արժույթ
ՀասարակությունԱրժույթի միջազգային հիմնադրամը ( ԱՄՀ) չինական յուանը պաշտոնապես ճանաչել է միջազգային պահուստային արժույթ, հայտնում է ԱՄՀ կայքը: 2015 թ վերջին ԱՄՀ-ն չինական յուանը մտցրել էր իր պահուստային արժույթների ցանկ:
«ԱՄՀ-ն չինական յուանն առանձին կարտահայտի իր արժութային պահուստների տվյալների պաշտոնական բազայում 2016 թ. հոկտեմբերի 1-ից սկսած: Փոփոխությունները կարտացոլվեն 2016 թ. 4-րդ եռամսյակի հաշվետվության մեջ, որը կհրապարակվի 2017 թ. մարտի վերջին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է Gazeta–ն, ԱՄՀ պահուստային արժույթների ցանկում են նաեւ դոլարը, եվրոն, իենը ու ֆունտ ստերլինգը: