Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայի լավագույնի կոչմանը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայում 2024 թվականի լավագույնների (կին ծանրորդ, տղամարդ ծանրորդ) կոչումներին:
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան լավագույնների անունները կհայտարարի ապրիլի 13-ին Մոլդովայում մեկնարկող Եվրոպայի առաջնության առաջին օրը: