Բուլղարիայի թուրքերը պահանջել են մինարեթի վրայից հանել երկրի ազգային դրոշը
ՄիջազգայինԲուլղարիայի մահմեդականները պահանջել են Գոցե Դելչեւ քաղաքի Կարաջա մզկիթի մինարեթի վրայից հանել ազգային դրոշը: Այս մասին գրում է բուլղարական «Տրուդ» պարբերականը:
Ազգային խորհրդանիշը մզկիթի վրա (որն այժմ չի գործծում եւ պահպանվում է որպես մշակութային հուշարձան) տեղադրել է ակտիվիստ Անդոն Բալթաջիեւը, մարտի 3-ին թուրքական ստրկությունից Ազատագրման օրվա առիթով: Նրա խոսքով, այդ կերպ ցանկացել է ցույց տալ բուլղար ժողովրդի միասնությունը՝ անկախ կրոնական պատկանելությունից:
Ի պատասխան՝ տեղի մուֆթի Այդին Մոհամմեդը հայտարարել է. «Դեմ չեմ եռագույնին, բայց ես երբեք այն չեմ տեսել եկեղեցու զանգակատան վրա: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է լինի մինարեթի վրա»: