Ռուսաստանը և ԱՄՆ-ն չեն ընդունել հայտարարություն Ուկրաինայի պատճառով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների խորհրդակցություններից հետո համատեղ հայտարարություն չի ընդունվել Ուկրաինայի դիրքորոշման պատճառով, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Չիժովը։
Չիժովը Էր Ռիադում կայացած հանդիպումն անվանել է ռուս-ամերիկյան շփումների շղթայի օղակ, որը սկսվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցով։
«Նրանք 12 ժամ նստեցին և կարծես համաձայնության եկան համատեղ հայտարարության շուրջ, որը, սակայն, չընդունվեց Ուկրաինայի դիրքորոշման պատճառով, սա նույնպես շատ բնորոշ է և ախտանշանային»,- ասել է սենատորը։