Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ


Ձերբակալություններ, «բեսպրեդել» Ստամբուլում․ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայում շարունակվում են ցույցերը, իսկ մի քանի օր է, ինչ թուրքական ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացնում Ստամբուլի ձերբակալված քաղաքապետին աջակցող բողոքի ցույցերի մասնակիցների։ Մարտի 19-ի առավոտյան ոստիկանները կաշառակերության և հանցավոր խմբավորում ղեկավարելու մեղադրանքով ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և այլ պաշտոնյաների, թվով 90 հոգի։ 

Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետը, ինչպես նշում են տեղացիները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցն է, ում փրայմերիզների ավելի քան 14,8 միլիոն մասնակիցներ առաջադրել են որպես նախագահի թեկնածու։

Ի՞նչ իրավիճակ է Ստամբուլում, ո՞վ է ձերբակալված քաղաքապետը և ի՞նչ վտանգ է ներկայացնում Էրդողանի համար․ MediaHub-ը կապ հաստատեց Թուրքիայում հայազգի լրագրող Նաիրա Մկրտչյանի հետ։

«Իրականության մեջ երկու լրատու գործակալություններ կան Թուրքիայում՝ մեկը ըննդիմության ձայնն են, մյուսը՝ իշխանամետ։ Քաղաքացիները մարտի 19–ից ի վեր ամեն օր ցույցեր ու հանրահավաքներ են կազմակերպում։ Քաղաքապետական խորհրդում ունենք հայ տիկին էլ, առավոտյան իր հետ խոսեցի, նա նշեց, որ այսօր իր իրերը վերցրել և դուրս է եկել աշխատանքից, նա հայ համայնքն է ներկայացնում»,– նշեց Մկրտչյանը։

Թուրքիայի քաղաքական զարգացումների մասով՝ հայազգի լրագրողը նշում է, որ չգիտեն ինչ ընթացք կլինի, սակայն, նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2027թ–ին, իսկ տեղական՝ 2029թ–ին։ Մկրտչյանն ասաց, որ արտահերթ ընտրություններ ոչ մեկ դեռ չի նախատեսնում, և քաղաքական օրակարգ չկա, սակայն ընդդիմադիր ուժերը պահանջում են արտահերթ ընտրություններ։

«Իշխանություններն էլ, հավատացեք, շատ զուսպ են, միայն նախագահն է խոսում, և ասում է, որ սրանք լուսանցքային խմբակներ են, իսկ շարժումն էլ պիտի մարի։ Իսկ ձերբակալված քաղաքապետը՝ Էքրեմ Իմամօղլուին, այո, ցանկանում էր առաջադրվել նախագահի թեկնածու, և հիմնականում իր աջակցության համար են այս ցույցերը։ Այս նախնական ընտրությունների օրը հայտնի էր դեռ երկու կամ երեք ամիս առաջ, չնայած, որ ձերբակալեցին քաղաքապետին, անհամեմատ մեծ բազմություն գնաց ընտրություններին, 15 մլն մարդ քվեարկել էր իր համար»,– ասաց Մկրտչյանը։

Ստամբուլի իշխող կառավարությունը հայ համայնքի համար, ինչպես նշում է հայազգի լրագրողը, շատ լավ իշխանություն է, հայ համայնքը ոսկեդար ապրեց, եթե նայենք հայ համայնքին՝ որպես փոքրամասնության։

«Այս վերջին տարիների ընթացքում հայ համայնքի հանդեպ ընդհանուր տրամադրությունը շատ է փոխվել, շատ իրավունքներ են մեզ վերադարձվել։ Բողոքի ակցիաները օր-օրի ավելի են շատանում, և բացի Ստամբուլից նաև այլ քաղաքներում, սակայն, չգիտենք՝ ի՞նչ է լինելու»,– եզրափակեց լրագրողը։

Նշենք, որ Ստամբուլի նահանգային իշխանությունները սահմանափակել են մուտքն ու ելքը՝ քաղաքում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով։

Մարիաննա Արամյան

 

 
Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ
Ամենադիտված