Էրդողանի գործարար ընկերը քուրդ կուսակցապետի գլուխը կտրելու համար պարգեւ է խոստացել
HeaderԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից Այհան Բաբուշչուն Twitter-ով հայտարարություն է տարածել, որ ուզում է կտրված տեսնել «Քրդական ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի գլուխը։
Թուրքական Evrensel պարբերականի փոխանցմամբ՝ «Օսմանլըօղլուլարը» հոլդինգի նախագահ Այհան Բաբուշչուն Twitter-ում մի նկար է տեղադրել, որտեղ ԻՊ-ի ահաբեկչի հագուստով մեկը կտրել է Սելահաթին Դեմիրթաշի գլուխը։ Նկարում գրված է. «Սպասիր, այս օրերը մոտ են»։ Իսկ նկարի տակ գործարարն ավելացրել . «Նոր ակցիա եմ սկսում։ Ինչ կարժենա Դեմիրթաշի եւ նրա մյուս վիժվածք կուսակիցների գլուխները։ Դեմիրթաշի գլուխը 1 մլն արժի՞»։
Այս տողերը մեծ արձագանք են գտել սոցկայքերում, որից հետո Այհան Բաբուշչուն փակել է իր էջը։