Մի շարք հասցեներում երկար ժամանակ գազ չի լինի
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Դուրյան 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի 1-ին և 2-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը:
Պատի փլուզման հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով մարտի 24-ին ժամը 12։00-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 1, 3, 5, 5/1, 5/2, Ուսանողական փողոցի թիվ 4, 6, 8, 10, Աղայան փողոցի թիվ 82, 84, 84/1, 88, 90, Իսահակյան փողոցի թիվ, 3, 5, Իսահակյան 1-ին նրբանցքի թիվ 1, 3, 5, 7, 9, 11, 13, Իսահակյան 2-րդ նրբանցքի թիվ 1, 3, 5 բազմաբնակարն շենթերի գազասպառողների գազամատակարարումը։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 14։00։
Հետևեք մեզ՝ այստեղ