Պայթյուն՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդ Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան Հունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում


Հայաստանի համար շատ կարեւոր են արտաքին հարաբերությունները բոլոր ուժային կենտրոնների հետ. Հակոբ Բադալյան

Blog

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. 

Մի քանի օր առաջ անդրադարձել էի Ուզբեկստանի նախագահի Ֆրանսիա կատարած այցին, դիտարկելով նաեւ դրա տնտեսական համատեքստն ու այդ ֆոնին չափելով հայ-ֆրանսիական հարաբերությունը, հարց բարձրացնելով, թե ինչպիսին է այդ հարաբերության ներդրումային պորտֆելը:

Վերստին նշեմ, միջպետական հարաբերությունների «խարիսխը» ներդրումներն են, ոչ թե ռազմա-տեխնիկական առեւտուրը: Հետեւաբար, եթե ուզում եք չափել միջպետական հարաբերության փոխշահավետության, խորության աստիճանը, դիտարկեք, թե ինչպիսին է այդ պետությունների միջեւ ներդրումային պորտֆելի ծավալը:

Այս ֆոնին, տեղեկություն է տարածվել, որ 2024 թվականին օրինակ բազմապատիկ ավելացել են Ադրբեջանում Ֆրասիայի ուղղակի ներդրումները: 2024 թվականին Ֆրանսիան Ադրբեջանի տնտեսությունում կատարել է ավելի քան 125 միլիոն դոլարի ուղղակի ներդրում:

Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն թշնամական դիրքավորում է որդեգրել Ֆրանսիայի նկատմամբ, պետական մակարդակով ծավալել է Ֆրանսիայի դեմ այսպես ասած հակագաղութային շարժում, իսկ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ խոստովանել են, որ Ադրբեջանը իրենց գաղութներում ֆինանսավորում է ապստամբական շարժումներ:

Ահա այդ պայմաններում, Ֆրանսիան Ադրբեջանի տնտեսության մեջ 2024 թվականին կատարում է 125 միլիոն դոլարի ներդրում: Իհարկե սա Ադրբեջանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումների ամբողջ ծավալը չէ, որը միլիարդից ավելի է: Սա միայն 2024 թվականի ցուցանիշն է: Ի դեպ, հիշեցնեմ, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ արդեն մոտ ինն ամիս շրջափակված Արցախում էթնիկ զտումից մոտ երկու շաբաթ առաջ, Ֆրանսիայի նավթագազային-հսկայի՝ Տոտալ Էներջիի գլխավոր տնօրենը Իլհամ Ալիեւի հետ Բաքվում քննարկում էր ներդրումային կատարվող եւ կատարվելիք ծրագրեր:

Եվ վերստին հիշեցնում եմ, որ 2021 թվականի աշնանը ստորագրվել է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների ճանապարհային քարտեզ: 2021 թվականից առ այսօր որքա՞ն է կազմել Հայաստանի տնտեսությունում Ֆրանսիայի ուղղակի ներդրումների ծավալը:

Կա՞ դրա վիճակագրություն, որքա՞ն է ցուցանիշը:

Այդտեղ է, որ մենք կարող ենք գնահատել իրական քաղաքականության աստիճանն ու խորությունը: Այլապես, որքան էլ հաճելի են հայտարարությունները, դրանք չեն պայմանավորում ուժերի հարաբերակցությունը եւ պետությունների հարաբերությունը գետնի վրա:

Երբ խոսվում է տվյալ թեմաների մասին, անմիջապես հայտնվում են տարբեր ապոլոգետներ՝ ավանդական դարձած մեղադրանքներով, թե դա հայ-ֆրանսիական հարաբերության թիրախավորում է:

Հայաստանի անկախության այս ավելի քան երեք տասնամյակում գերտերությունները, ուժային կենտրոնները ձեւավորել են Հայաստանում ապոլոգետների իրենց բանակները կամ հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնց խնդիրն է տորպեդահարել որեւէ խոսակցություն, որտեղ կարող է խոսք լինել կենացասածության փոխարեն որեւէ առարկայական «ստուգաչափման» տրամաբանությամբ, հարցեր տալու, պատասխան ակնկալելու տրամաբանությամբ:

Այդ դեպքում անմիջապես հայտնվում են այդ հատուկ նշանակության խմբերի ներկայացուցիչներն ու սկսում այդօրինակ խոսակցության որեւէ փորձ հռչակել «հակաֆրանսիականություն», կամ՝ «հակառուսականություն», «հակաամերիկյանություն», «հակաիրանականություն», «հակաեվրոպականություն», «հակաարեւմտականություն», եւ այլն, եւ այլն:

Այդ ջոկատներով, գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է լուծել մի խնդիր՝ իր վերաբերյալ խոսակցությունները Հայաստանում չպետք է անցնեն կենացի խոսակցություններից այն կողմ, չպետք է ենթարկվեն «ավելորդ հարցերի»: Իրենց տեսանկյունից իհարկե դա հասկանալի եւ օրինաչափ, ոչ մի գերտերություն էլ չի ուզում, որ որեւէ համեստ տրամաչափի երկրում հանրությունները «ավելորդ հարցեր» տան իրենց: Բոլորն էլ ուզում են, որ իրենց միայն «ծափ տան» հենց միայն տվյալ երկրի անվանումը լսելիս:

Բայց, դա մեղմ ասած այն չէ, ինչ պետք է Հայաստանին ու Հայաստանի հանրությանը, որովհետեւ դա սպանում է սուբյեկտությունը եւ Հայաստանը վերածում ընդամենը մի մեծ «ականջի», որից էլ միշտ կարելի է կախ տալ որեւէ «լապշա»:

Հայաստանի համար շատ կարեւոր են արտաքին հարաբերությունները բոլոր ուժային կենտրոնների հետ:

Եվ հատուկ ընդգծեմ՝ շատ կարեւոր է հարաբերությունը Ֆրանսիայի հետ, թե քաղաքակրթական, թե քաղաքական իմաստով: Ավելին, Ֆրանսիայում մենք ունենք աշխարհում այսպես ասած ամենից կայացած եւ ուժեղ համայնքներից մեկը, որը մեծ դեր ունի նաեւ ֆրանսիական կյանքում:

Եվ այդ ամենով հանդերձ, ու հենց այդ համայնքի աշխատանքը նաեւ դյուրացնելու համար, շատ կարեւոր է, որ Հայաստանի հանրությունը լինի գործընկեր, այլ ոչ թե կենաց լսող «սեղանի ընկեր»: Որովհետեւ, ի վերջո, աշխարհաքաղաքականությունը բոլոր դեպքերում չափազանց սառը, պրագմատիկ ու ցինիկ երեւույթ է դրա մասնակից բոլոր առանցքային մասնակիցների կատարմամբ:

Մի շատ կարեւոր բան էլ: Ի վերջո, երբ ես ի ցույց եմ դննում տեղեկությունը, որ Ադրբեջանում ֆրանսիական ներդրումները մի քանի անգամ ավելին են, քան Հայաստանում, անգիտություն, տկարամտություն է կարծել, թե Ֆրանսիան կարող է Ադրբեջանի հանդեպ ունենալ առավել բարյացկամ կամ բարեհաճ տրամադրվածություն, քան Հայաստանի հանդեպ: Ավելին, Ֆրանսիան բարյացկամ եւ ջերմ է Հայաստանի հանդեպ:

Բայց, հարցն այն է, որ Ֆրանսիան ունի շահեր եւ գործում է ըստ այդ շահերի: Եվ, եթե դրանք չափում ենք ներդրումների սանդղակով, ապա Հայաստանում ֆրանսիական ներդրումների սակավությունը ոչ թե այն պատճառով է, որ Ֆրանսիան չի ուզում անել այդ ներդրումները, կամ ուզում է Ադրբեջանում անել ավելի շատ ներդրում, այլ որովհետեւ Ադրրբեջանն այդ հարցում ավելի լավ է աշխատում ֆրանսիական ներդրումային շրջանակների հետ, քան Հայաստանը:

Դրա ցուցիչն է այն, որ Հայաստանում ընդհանրապես արտաքին ուղղակի ներդրումների ըստ էության «երաշտ» է: Չկան ներդրումային խոշոր ծրագրեր, իսկ ուրվագծվողները կամ «ցրցամ» տրվածներն էլ տապալվել են, արգելակվել, դանդաղել:

Եվ ինչի՞ մասին կարող է լինել խոսքը, եթե օրինակ ավելի քան մեկ շաբաթ կարող է հարկադիր պարապուրդի մատնվել երկրի խոշորագույն ձեռնարկությունը՝ Զանգեզուրի կոմբինատը, որը նաեւ թիվ մեկ հարկատուն է, որի ամեն մի պարապուրդի մատնված օրը տնտեսությանն ու նաեւ պետական բյուջեին կարող է արժենալ հարյուրավոր միլիոն դրամներ:

Եվ ինչի՞ պատճառով է այդ պարապուրդը: Պարապուրդի պատճառն ըստ էության գործադուլի անվան տակ ծավալված բավականին ակնառու սաբոտաժն է, որտեղ նաեւ նշմարվում էին ինչ որ քաղաքական հաշվարկներ եւ կոնյուկտուրային շահեր:

Եվ պետությունը, կառավարությունը այդ իրավիճակին նայում էր շատ հանգիստ: Եվ ավելին, ինչպես օրերս հրապարակվել էր մամուլում, վարչապետ Փաշինյանի մոտ կայացած՝ «Իրական Հայաստանի» այսպես կոչված հայեցակարգի թեմայով հանդիպումներից մեկում մասնակիցների առաջին շարքերում են եղել Զանգեզուրի կոմբինատի աշխատանքը գրեթե տասը օր կաթվածահար արած եւ տնտեսությանն ու բյուջեին հարյուրավոր միլիոն դրամների վնաս պատճառած գործադուլային ակցիայի առավել ակտիվ կազմակերպիչները:

Դա կառավարական շրջանակների «խոստովանությու՞նն» է՝ խոշորագույն կոմբինատի պարապուրդի հասցրած իրավիճակի կապակցությամբ, թե՞ այսպես ասած անփութությունն ու անտարբերությունը տնտեսության խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկի, խոշորագույն ընկերության գործունեության առնչությամբ:

Երկու դեպքում էլ դա մեղմ ասած վատ ազդակ է ցանկացած արտաքին ներդրողի համար:

Եթե որեւէ մեկին թվում է, թե դրանք մանրուքներ են, ապա դա մեղմ ասած թյուր պատկերացում է տնտեսության եւ հատկապես ներդրողների զգայունության վերաբերյալ: Մարդիկ, որոնք պետք է այս կամ այն երկրում ներդրման համար օգտագործեն իրենց, կամ իրենց վստահությամբ ներգրավվող հսկայական կապիտալը, ուշադրության են արժանացնում ցանկացած՝ ամենափոքր մանրուքներին անգամ:

Որովհետեւ նրանք ռիսկի են ենթարկում ոչ թե այսպես ասած հարկատուների փողերը, այլ իրենց անձնական միջոցները եւ հեղինակությունը: Հետեւաբար, նրանց համար որեւէ երկրի մասին ներդրումային պատկերացում կազմելու հարցում էական է ամենափոքր մանրուքն անգամ:

Դիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելՆշվել են ծերացումը արագացնող սննդային սովորություններըՀնդկաստանում փիղը հարձակվել է մարդկանց վրա. կա զոհ և վիրավորՓաշինյանը եկավ այն սրճարան, որտեղ Մակրոնն էՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԵրևանի հեռուստաաշտարակը՝ Ֆրանսիայի և ԵՄ դրոշների գույներովՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Խոշոր հրդեհ Երևանում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրիցԿարկուտ, անձրև, ամպրոպ... ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 4-8-ըՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿՋուր չի լինի՝ մայիսի 4-ին. հասցեներՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց ՀայաստանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՖրանսիայում նախկին ռազմական զորավարժարանի տարածքում անցկացված անօրինական ռեյվից հետո 12 մարդ է հոսպիտալացվելՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՊայթյուն՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԼՀԿ թիմը Գյումրիում էՉեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ
Ամենադիտված