Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների եւ Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 3-ին, ժամը 14.30-ին, Նոր Արտագերս գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1976 թ. ծնված Դավիթ Մ.-ին։
Նա 2013 թ. հունվարի 29-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: