Գողություն բուքմեյքերական գրասենյակում
Ուշադրության կենտրոնումՄարտի 3-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1966 թ. ծնված Սեյրան Զ.-ն եւ հայտնել, որ Էրեբունի փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում իր գրպանից գողացել են 105.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները Էրեբունու փողոցի թիվ 29 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արթուր Խ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: