Ամերիկացի գյուտարարները սրտային հիվանդների համար բացառիկ սարք են ներկայացրել
ՀասարակությունՍթենֆորդի համալսարանի աշխատակիցները հեռակա մոնիտորինգի գործառույթով սրտային պոմպի նոր տարբերակի փորձարկում են կատարել: HeartAssist 5 պոմպը (փորոքային օժանդակ սարք) հունվարի 21-ին տեղադրել են սրտային անբավարարություն ունեցող հիվանդի մարմնում: Սարքը, որը ReliantHeart Inc. ընկերության արտադրանք է, ներկառուցված անթել տարրեր ունի, որոնք բժիշկներին օպերատիվ զգուշացնում են արյան հոսքի խանգարման մասին:
Սա նման մակարդակի առաջին սարքն է, որը հնարավորություն է տալիս հեռակա հետեւել հիվանդին: Իսկ առայժմ ավանդական պոմպեր ունեցող մարդիկ ստիպված են պոմպի տեղադրումից հետո 6 ամսվա ընթացքում բավականին հաճախակի այցելել բժիշկներին: Սարքը գերձայնային զոնդ ունի, որը կարող է առավելագույն ճշգրտությամբ գնահատել արյան հոսքը: Դա հնարավորություն կտա սարքը համապատասխանեցնել մարդու անհատական պահանջներին:
Նաեւ փոքրացված է նոր պոմպի շարժիչը, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել թրոմբների առաջացման վտանգը: Կա նաեւ սենսոր, որը որոշում է արյան հոսքի արագությունը: Պոմպի փորձարկմանը ներգրավվել է 96 մարդ, որոնք սրտի փոխպատվաստման սպասողների ցուցակում են: Կլինի նաեւ սրտային անբավարարությունն ունեցող 10 մարդուց կազմված խումբ: