Իրանը ճնշման տակ չի բանակցի ԱՄՆ-ի հետ. արտգործնախարար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանական կողմը մտադիր չէ ճնշումների ու սպառնալիքների ներքո ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մեր քաղաքականությունը պարզ է: Մենք հաստատ ուղիղ բանակցություններ չենք վարի ճնշման, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման ներքո (ԱՄՆ-ի կողմից - խմբ.): Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով, և մեր քաղաքականությունն այն է, որ մենք ուղիղ բանակցությունների մեջ չենք մտնի (ԱՄՆ-ի ճնշման ներքո - խմբ.)», – Արաղչիի խոսքերն է մեջբերում իրանական IRIB պետական գործակալությունը:
Մեկ օր առաջ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր գործարք կնքելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ