Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է


Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ Արաբյան

Blog
 
Բեթղեհեմ Արաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

ՀՀ Սահմանադրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, իսկ զուգահեռ իրականությունում՝ Հայաստանում ամենաանպաշտպանը հենց այդ բարձրագույն արժեքն է։

Օրինակ, բարձրագույն արժեք հանդիսացող մարդը հինգ օր է ասում է՝ իրեն հայհոյել են, խոշտանգել են, ծեծել են և ես հինգ օր է փնտրում եմ պատկան կառույցների արած աշխատանքի մասին տվյալները։

Քրեական վարույթը հարուցվել է, շատ լավ, միաժամանակ ծառայողական քննություն այլևս չի կարող լինել, շատ լավ, և ՆԳՆ-ն էլ անելիք չունի՞։ Բարքե՞ր, կանխե՞լ այդ բարքերը։ Իսկ ինչպե՞ս իմանանք՝ աշխատանք տարվում է, որպեսզի հասկանանք՝ սա միա՞կ դեպքն է այդ բաժնում, թե՞ նորմալ է։ Իրականում, եթե նախկինում կանխված լինեին նմանատիպ դեպքերը, այսօր Ուլուբաբյանի դեպքը չէր լինի, օրինախախտ քաղաքացուն էլ կպատժեն օրենքով, ոչ թե «մշակելով», հետևաբար, պետությանը հետաքրքիր չէ Սահմանադրությունում նշված բարձրագույն արժեքը։

Իհարկե, այստեղ ամենաշատ գործ ունի անելու Մարդու իրավունքների պաշտպանը։ Տեղյակ ենք, որ ՄԻՊ-ը մտահոգվել է, բայց մենք բազմիցս լսել ենք, որ նրան բռնությունը մտահոգում է։ Պետք է սա՛ անել, սա՛ անել, սա՛ անել, այո՛, պե՛տք է։

Այսօր՝ ճեպազրույցում, ՄԻՊ-ն իրազեկեց, որ Ուլուբաբյանի դեպքով պատկան մարմիններից բացատրություններ է խնդրել, ըստ ընթացակարգի, որպեսզի հասկանա, և գնահատական տա Ուլուբաբյանի դեպքին։

Շատ լավ, պատկան մարմիններն ընթացակարգեր ունեն, ժամանակատար է և այլն, բայց ՄԻՊ-ը չի հանդիպել Տիգրան Ուլուբաբյանի հետ։ Այսինքն, այս պատմության առաջին դեմքի հետ, որին երեկ անգամ Մամիկոնյանց փողոցով քայլող բազմաթիվ քաղաքացիներ են հանդիպել, ՄԻՊ-ը չի հանդիպել։

Պատճառաբանությունը՝ ծանրաբեռնված է, իրեն շատերն են դիմում։ Նախ այստեղ էլ հարցեր կան՝ ովքե՞ր, թոշակն ուշացած քաղաքացին, թե՞ ծեծի ենթարկված քաղաքացին։
Իսկ ի՞նչ է արել այս ընթացքում ՄԻՊ-ը, ում մանդատի առաջնահերթ գործը մարդու իրավունքը պաշտպանելն է։

Վերջին երեք օրում՝ հյուրընկավել է Հանրային ՀԸ «Առավոտ լուսո» ծրագրին, Արմենիա ՀԸ «Բարի լույս» ծրագրին, 1in.am-ին է հարցազրույց տվել, Աննա Վարդապետյանի ու Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։

Դե, հասկանալի է, էլ որտեղի՞ց ժամանակ մնա։

Տիգրան Ուլուբաբյանը մարդ է, մեզնից մեկը, Տիգրանը հայ մարդ է, կռված մարդ, իմ, քո, մյուսի համար կռված, ոչ թե արցախցի երեխա է, ինչպես փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ։

Այսօր, ըստ իր պաշտպանի հայտնած տվյալների՝ իր հետ է նման դեպք պատահել, վաղը դա կարող պատահել Հայաստանում ապրող յուրաքնաչյուր մարդու հետ, երեկ պատահել է այլ մարդու հետ։ Խնդիրը համակարգային է, խնդիրը Հայաստանում մարդուն չպաշտպանելն է, ավելին՝ անպաշտպան դարձնելն ու ճնշելն է։

Առանց բնութագրելու՝ ով է, որտեղից է, երբ է, նախկին է, ներկա է, ապագա է, ընկալման չափանիշը պետք է լինի մարդը, այն բարձրագույն արժեքը, որին մեր երկիրը չի արժևորում։

Ե՛վ մեղավորը, և՛ անմեղն իրավունքներ ունեն, Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել։ Ե՛վ դրա համար, և՛ ճշմարտության բացահայտման համար, և՛ այդ խոշտանգման մեջ կասկածվող ոստիկանների իրավունքների համար պետք է չլռել, պետք է արդարություն պահանջել, այդտեղ են բոլորիս իրավունքները, Հայաստանում պետք է պաշտպանված լինի ՄԱՐԴՈՒ իրավունքը։
 
Բեթղեհեմ Արաբյան

Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրըՀունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանՏավուշում կանխվել է հրդեհի տարածումըՇարա Բուլետը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման ԾառուկյանԶբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ ԹուրքիաՀունիսի 20-ին օդի առավելագույն ջերմաստիճանները․ ՇՄՆԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրավորԱյս կանաչիներն անփոխարինելի են շոգ եղանակին. շոգ եղանակին հագեցնող մթերքներըԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըԲեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. ՄյունխենԻրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին պատասխան միջոցներով, եթե վերջինս հրաժարվի կատարել իր պարտավորությունները«Ռուզան. Արցախի դուստրը»․ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի նոր բեմադրությունըՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»Ուռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՍպայական կազմի զինծառայողները հիփոթեքային վարկի մի մասը կկարողանան ուղղել բնակարանի վերանորոգմանը. նոր նախագիծԿրասնոդարի առևտրի կենտրոնում հաճախորդների վրա հարձակված տղամարդը հայտնել է իր արարքի պատճառըԲայրամյանը հեռացավ «Ռոստովից» և կխաղա «Ուրալում»Երեւանում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց. ՆԳՆ-ն հայտնում է ձերբակալվածի մասինԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը
Ամենադիտված