Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը


Ալիևը շարունակում է պահանջել Տիգրանաշենը․ ի՞նչ են մտածում տիգրանաշենցիները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ստատուսներով խնդրում է Ալիևին ստորագրել «խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին, Ալիևն էլ չի հրաժարվում իր պահանջներից։

Մասնավորաբար, Ալիեւը չի հրաժարվում ո՛չ միջանցքից, ո՛չ Սահմանադրության փոփոխության պահանջից, ո՛չ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու իր ծրագրերից և ո՛չ էլ անկլավների թեմայից։ Ինչպես գրեց մամուլը՝ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե «Ալիեւը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաեւ` Տավուշում իրեն «պատկանող» երեք տարածքները, որոնց թվում նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված»: 

Ի՞նչ են մտածում տիգրանաշենցիները, ի՞նչ իրավիճակ է Տիգրանաշենում՝ նորից թափ առած այս անհանգստացնող լուրերի ֆոնին. MediaHub-ը զրուցեց Պարույր Սևակ ու Տիգրանաշեն բնակավայրերի վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանի հետ:

«Այժմ Տիգրանաշենում եմ գտնվում, ու ամեն ինչ նորմալ է։ Ժողովուրդը, կարելի է ասել, նման խոսակցությունների ուշադրություն չի դարձնում, քանի որ ամեն ինչ իր հունով գնում է»,- նշեց Ստեփանյանը։

Հարցին, թե արդյո՞ք այս կրակոցների մասին կեղծ լուրերի ֆոնին հանգիստ մթնոլորտ է Տիգրանաշենում, մեզ զրուցակիցը պատասխանեց․ «Տիգրանաշենը սահմանից որոշակի չափով հեռու է, անմիջապես սահմանին կից չէ, հանգիստ է»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ես համայնքում վերաբերվում Տիգրանաշենը հանձնելու մասին լուրերին, Լյուդվիգ Ստեփանյանն ասաց․ «Տիգրանաշենի մասին տարբեր տեսակի ու բովանդակության նյութեր գրում է միայն մամուլը։ Իրականությունն այլ է։ Բանն այն է, որ մեզ մոտ ոչինչ չի փոխվում, ժողովուրդը, մեծ հաշվով, ուշադրություն չի դարձնում: Ամեն ինչ նորմալ է, մարդիկ իրենց օրակարգով ապրում են, պտտվող լուրերը վաղուց են, ու արդեն սովորական են դարձել, մարդիկ դրանց ուշադրություն չեն դարձնում»։

Բնականաբար հարցին, թե արդյոք տիգրանաշենցիները  դիտարկում են գյուղը լքելու տարբերակը, մեր զրուցակիցը նշեց՝ ոչինչ չի փոխվել, ապա ևս մեկ անգամ հավաստիացրեց՝ ամենը նորմալ է։

Հիշեցնենք, Ալիևի օգնականը, օրերս խոսելով անկլավների մասին, նշել է, որ Հայաստանը «պետք է Ադրբեջանին վերադարձնի» նաև Սադարակի շրջանի Քարքի (Տիգրանաշեն) գյուղը։ 

Նշենք, որ ինչպես գրել էր մամուլը, ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել է՝ իսկ հնարավոր չէ՞ Տիգրանաշենն Արծվաշենով փոխարինել, ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով՝ Սյունիքն ու Վայոց Ձորը կտրվելու են Հայաստանից։

Փաշինյանը հարցից վրդովվել է, թե ինձ մղում եք հանցագործությա՞ն, ինչպե՞ս կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել եւ Արծվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում։

Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը, որը Պարույր Սևակ խոշորացված համայնքի թաղամաս է համարվում 2002 թվականից, մեծ հավանականությամբ հանձնվելու է Ադրբեջանին։

Նիկոլ Փաշինյանը դեռ  2023 թվականի մայիսի 22-ին հրապարակային ասել էր, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։

Մարիաննա Արամյան


Հետևեք մեզ՝ այստեղ

Մեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին
Ամենադիտված