Ամուսինների 37% -ը գաղտնի ստուգում է իր կողակցի հաղորդագրությունները. Հետազոտություն
LifeShabat.am-ը գրում է.
Retrevo որոնողական համակարգի անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամուսնական զույգերում ամուսիններից մեկը իր կեսից թաքուն հետևում է նրա էլեկտրոնային և sms հաղորդագրություններին։ Չամուսնացած զույգերի շրջանում այս թիվն ավելի համեստ է՝ 33%:
Պարզվել է նաև, որ մայրերի 39%–ը և հայրերի 36%-ը նույնկերպ հետևում են իրենց երեխաներին։ Ծնողները նաև հայտնել են, որ հնարավորության դեպքում կհետևեին իրենց երեխաների տեղաշարժին։
Անցած տարի անցկացված նմանատիպ հարցման համեմատ իրենց կողակիցներին հետևողների թիվն աճել է 10%-ով։
Համեմատության մեջ կանայք ավելի կասկածամիտ են քան տղամարդիկ։