Դեսպան Խաչատրյանը և Լուվրի թանգարանի տնօրենը անդրադարձել են մշակույթի ոլորտում Ֆրանսիա-ՀՀ համագործակցությանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցությանը։
Զրուցակիցները քննարկել են մասնավորապես Լուվրի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի, ինչպես նաև Բյուզանդական և Արևելքի քրիստոնյաների ժառանգությանը նվիրված առաջիկա տարիներին ստեղծվելիք դեպարտամենտի և Հայաստանի պատմության թանգարանի միջև իրականացվող ընթացիկ նախաձեռնությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ